Թերթ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի գործուն մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ, որի արդյունքում հանրապետության զգալի մասը, Շուշիի եւ Հադրութի շրջանները հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Սույն տարվա հունվարի 22-ից ՀՀ զինված ուժերում ներդրվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» համաբանակային ծրագիրը, որը պետք է ընթանար երկու փուլով: Ծրագրին մասնակցելու էին ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողները: Ծրագիրը նպատակ ուներ քաջալերելու զինծառայողներին կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչ մատյանը, ճանաչել քրիստոնեական հավատքի ակունքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։ Նրա կարծիքով՝ առաջիկա տարիներին Եվրոպային աջակցող ԱՄՆ վարչակազմը կարող է փոխվել։
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նազիկ Արմենակյանի ավագ որդու՝ Միքայելի տարեդարձն էր։ Բայց շնորհավորանքների փոխարեն օրն սկսվեց պատերազմի լուրերով… Հետո զանգ ստացան զինկոմիսարիատից։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան այնտեղ էին՝ Միքայելին Արցախ էին ճանապարհում։ Հետո Նազիկը հերթով Արցախ ճանապարհեց «Ֆոր պլյուս»-ի վավերագրող լուսանկարիչներին՝ իր ղեկավարած անձնակազմի տղաներին։