Թերթ
Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։
Արթուրը մի լուսանկար ունի. երբ սկսում ես նայել, թվում է՝ ինչ-որ մոգական ուժ քեզ գամել է ու չի թողնում՝ հայացքդ կտրես պատկերից: Որովհետև տղայի աչքերը թափանցել են հոգուդ խորքերը, ու ձեր մեջ սկսվել է մի արտասովոր երկխոսություն, որ բառերի մեջ չես տեղավորի: Իսկ երբ բացում ես տեսանյութն, ու Արթուրն սկսում է պարել, վարակվում ես անզուսպ հրճվանքով:
Օրերս պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերան, ավագ սերժանտ Ռոզալիա Աբգարյանի հյուրընկալ օջախը: Առիթը նշանակալի էր. հունիսի 17-ին տիկին Ռոզալիան թևակոխեց իր բովանդակալից ու հագեցած կյանքի երկրորդ հարյուրամյակը:
Գրիգոր Դավթյանը երեկ է իջել դիրքերից: Մարտկոցի հրամանատար է, ավագ լեյտենանտ: 25 տարեկան է, բայց արդեն երկու անգամ իր զինվորների հետ մասնակցել է մարտական գործողությունների: Պատերազմ է տեսել:
«Հատուկջոկատայինը մասնագիտություն չէ. հոգեվիճակ ու արժեհամակարգ է»,- ասում էր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը:
Սեպտեմբերյան կիրակին Տիգրանն ու Հասմիկն արդեն ծրագրել էին ինչպես անցկացնել, բայց առավոտյան զորամասից հնչած զանգը ոչ միայն հանգստյան օրվա նպատակները փլուզեց, այլ մի ամբողջ կյանքի… Պատերազմ էր…