Թերթ
-Ինչքան ինձ հիշում եմ, երազել եմ թռչել,-ասում է ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղարիբյանը: -Երբ իմ ծննդավայր Հրազդանի երկնքում ինքնաթիռ էր հայտնվում, հայացքս չէի կտրում երկնքից, մինչև ինքնաթիռի սպիտակ հետագիծը ձուլվում էր ամպերին:
Տանկի նախատիպի հեղինակը, ենթադրաբար, նկարիչ, քանդակագործ, գյուտարար Լեոնարդո դա Վինչին է: Աշխատելով Միլանի դքսի համար՝ նա ստեղծել է զրահավորված մեքենա` հագեցած 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազենով: Դա փայտե «արկղ» էր անիվների վրա՝ կրակելու համար հարմարեցված անցքերով։ Սակայն այս տեսակը լայնորեն չի օգտագործվել և շուտով մոռացվել է։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտում ենք: Ուսումնական եռուն գործընթաց է՝ կուրսանտները զինվորական տարբեր մասնագիտություններ են յուրացնում։ Զրուցակիցներս առաջին կուրսեցիներն են, որոնք մինչ այստեղ ընդունվելը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում են ուսանել և ծանոթ են զինվորական գործի «այբուբենին»: Ռազմաօդային ուժերի ինստիտուտում նրանք սովորելու են իրենց նախընտրած զինվորական մասնագիտության նրբություններն ու հմտությունները՝ պարզորոշ գիտակցելով՝ հատկապես ռազմական ոլորտում գիտելիքը վստահ գործելու երաշխիքն է:
ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ընդլայնվում է: Կանայք ընտրում են զինվորական ուղին՝ քաջ գիտակցելով թե՛ ռազմական գործի դժվարությունները, թե՛ պատվաբեր առաքելության մեջ իրենց մասնաբաժինն ունենալու մեծ պատասխանատվությունը: Շատերն անգամ զինվորական բարձրագույն կրթություն են ստանում, արտասահմանյան ռազմակրթական բուհեր գործուղվում։ Տարիներ առաջ էլ Մանե Ալոյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ էր։ Այժմ նա հրետանային դասակի հրամանատար է, ավագ լեյտենանտ:
Սահմանի ողջ երկայնքով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պահպանությունը: Հենակետերից մեկում զրուցեցինք մեր դիրքապահների հետ, ծանոթացանք նրանց ծառայության առանձնահատկություններին:
Անդրանիկ Սարգսյանի հայրը ջոկատի հրամանատար էր: Մայրն ասում էր, որ հայրը խաղաղության հետ տուն կգա: Բայց խաղաղությունը մենակ եկավ. հայրն անհետ կորել էր: …Երբեմն նախանձում էր այն տղաներին, որոնց հայրերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս: Նրանք հնարավորություն ունեն նստել իրենց հայրերի շիրիմների մոտ, դատարկել սիրտը կամ պարզապես լռել: Մայրն ասում էր, որ հայրը մի օր գալու է անպայման: Ու ընտանիքը ամեն օր սպասում էր, բայց այդ բաղձալի օրն ուշանում էր:
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սուրբ Մյուռոնի օրհնության՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը։ Սուրբ Մյուռոնի օրհնությունը ավանդաբար կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Մյուռոն նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ, որ ծագում է օծել, քսել արմատից։ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար։ Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ է, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ։