Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԸ

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո գյումրեցի Մանուկյանների ընտանիքում ասես կյանքը կանգ էր առել։ Հոգեկան ծանր ապրումները դժվարությամբ հաղթահարելով՝ տիկին Հասմիկը ամուսնու և երկու աղջիկների բազմաթիվ հորդորներից հետո որոշեց նորից մայրանալ։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸ

Երկրի ուժն ու փառքը` բանակն ու մշակույթը, քայլել են կողք կողքի, զինվորն ու մտավորականը միասին են անցել անկախության դժվարին ճանապարհը: Միասին են պաշտպանել մեր հայրենիքի ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները: Պաշտպանել են ու արարել: Զինվորը զորություն է տվել մտավորականի գրչին, մտավորականը զինել է զինվորի հոգին, որ մեր դարավոր երթը լինի հարատեւ ու հաղթական:

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»

Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը մայիսի 16-ին կդառնար 100 տարեկան:

ՏԱՍԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐ

Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։

ԽՈԽԱՆԱԲԵՐԴ

Արտաքին վտանգի անընդհատ աճող սպառնալիքը դարեր շարունակ արցախահայերին ստիպել է կառուցել ամրոցներ, բերդեր ոչ միայն սահմանամերձ հատվածներում, այլև խորքերում՝ ամրապնդելով կենտրոնական ռազմավարական հանգույցները։ Ահա այսպիսի ամրություններից է Խոխանաբերդը։

ՀԱՅՈՑ ՔԱՇԱԹԱՂԸ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ամենամեծն էր 8 շրջաններից։ Ընդհանուր տարածքը կազմում էր 3376 քառ. կմ։ Արևմուտքում Քաշաթաղը սահմանակից էր Հայաստանի Հանրապետությանը, հարավում Արաքս գետով անցնում էր Իրանի հետ պետական սահմանը։ Մարզկենտրոնը Բերձոր քաղաքն էր, որ հիմնադրվել էր հայկական հին բնակավայրերի տեղում։ Տարածքով հոսում է Աղավնո գետը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

«Մեծ յոթնյակի» երկրները Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում մտադիր են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները էներգետիկայի եւ արտահանման ոլորտներում։