Թերթ
Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամ զինվորները հնարավորություն ունեն նոր մասնագիտություններ ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների/ՏՏ/ ոլորտում: 2021-ին մեկնարկած «Վիրավոր և հաշմանդամ զինվորների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի իրականացումն ստանձնել է «Մտքի զարկ» հասարակական կազմակերպությունը:
Հայոց պատմության իմացությունը պարտադիր է ամեն հայի եւ, մասնավորապես, հայ զինվորի համար, որը նույն այդ պատմությունը կերտած եւ կերտող ժողովրդի պաշտպանության, իր երկրի անվտանգության ապահովման մեծ եւ պատասխանատու ծառայության մեջ է։
Նկարիչ Վահե Բաղումյանը մասնակցել է Ապրիլյան մարտական գործողություններին: Նրա հայրը Սարգիս Բաղումյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, այնուհետև զինվորագրվել բանակին ու այսօր էլ ծառայում է՝ որպես պայմանագրային զինվորական:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը, թաղմանը երեք օր հետո հաջորդեց կիրակի առավոտյան տեղի ունեցած մեծ հրաշքը՝ հարությունը: Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գալով վիմափոր գերեզմանը՝ Քրիստոսի մարմինը անուշահոտ յուղերով օծելու համար, տեսան, որ գերեզմանը թափուր է, քարը՝ շրջած: Տարակուսանքի ու զարհուրանքի մեջ հայտնված սրբակյաց կանանց երևացին երկու հրեշտակներ և պատմեցին կատարվածը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում:
ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները մասնակցել են «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած «Տաք գլխարկներ զինվորներին՝ տաք սրտերից» միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում սպաներին հանձնվեց ծնողների եւ կենտրոնի աշխատակիցների օգնությամբ հատուկ կարիքներ ունեցող դեռահասների գործած 120 գլխարկ՝ սահմանապահ զինվորներին փոխանցելու համար:
Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր: Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը մեկ ամիս նախագահում է ռոտացիայի սկզբունքով: Թեեւ Ուկրաինայի իշխանությունները փորձել են համոզել չեղարկել որոշումը, սակայն ապարդյուն, մասնավորապես, ամերիկյան կողմը հայտարարել է, որ չի կարող խոչընդոտել Ռուսաստանին՝ խորհրդի մշտական անդամին, զբաղեցնել նախագահի պաշտոնը ըստ ՄԱԿ-ի կանոնադրության։