Թերթ
Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում վերանայվում են նաև անձնակազմի համազգեստն ու հանդերձանքի պարագաները։ Կփոխվեն հանդերձանքի բոլոր տեսակները՝ դաշտային, ամենօրյա, կուրսանտական, զորահանդեսային և այլն։
Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում օրերս կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատամարտին և 44-օրյա պատերազմին: Այս կրթօջախում, որտեղ նմանատիպ հայրենասիրական միջոցառումները հաճախակի բնույթ են կրում, վերջին մեկ ամիսը հայտարարված է բաց դասերի օր՝ նվիրված հայրենիքի թեմային:
Քույրեր Ռիման ու Լիդան դասակի հրամանատարներ են, որոնց համար զինվորական ծառայությունը վաղուց արդեն կենսակերպ է, հայրենիքի պաշտպան լինելը՝ սրբազան առաքելություն։ Նրանք մյուս քրոջ ու մայրիկի հետ տասնհինգ տարի ապրել ու կրթություն են ստացել արտերկրում։
Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնածիսական համակարգի՝ տարվա մեջ կան Տաղավար տոներին նախընթաց շրջաններ, որոնք համարվում են պահոց օրեր։ Այդ շրջաններից մեկը Սուրբ Հարության (Զատիկ) տոնին նախորդող քառասունութ օրերն են (Աղուհացից շրջան), որի ժամանակ քրիստոնյան, հրաժարվելով կենդանական ծագման կերակուրներից (մսեղեն, ձկնեղեն, կաթնեղեն, ձու) և մեղսավոր արարքներից, փորձում է ինքնաքննության միջոցով ճանաչել իր հոգևոր էությունը՝ թուլացնելով մարմնական ցանկություններն ու ստանալով հոգևոր սնունդ։
2023 թվականի հունվար ամսից զինված ուժերում երեք փուլով մեկնարկեց ԶՈՒ շախմատի թիմային առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ՝ համաբանակային փուլն անցկացվեց Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:
Մեծ է հայ կնոջ ներդրումը նաև ռազմական ոլորտում։ Ներկայումս ՀՀ զինված ուժերում ներգրավված է ավելի քան 2000 կին զինծառայող, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Անուշ Հովհաննիսյանն է: Այսօր ավագ լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանը, որպես դասակի հրամանատար, ծառայում է խաղաղապահ բրիգադում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար: