Թերթ
Հադրութի շրջանի գեղատեսիլ Սարինշեն գյուղը Ծամձոր համայնքում է, շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը Արցախի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների բլրապատ մասում է, Ջիլանի սարի հարթավայրում, Քարագլուխ-Ձորագյուղի հարևանությամբ։ Այն ի սկզբանե կոչվել է Շաղախ, որն իր անունն ստացել է հռչակավոր Շաղախ կամ Շախկախ վանական համալիրից։ 1995 թվականին գյուղն անվանակոչել են Սարինշեն։
Օրերս Երևանում՝ «Էլիտ Պլազա» կենտրոնի «Մանթաշև» դահլիճում, տեղի ունեցավ Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության առաջին համագումարը, որի օրակարգում 2022 թ. կատարած աշխատանքների ամփոփումն էր:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը անհանգստացած է Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերությունների խորացմամբ:
Չինաստանի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնության մասին ապատեղեկատվություն տարածելը։ «Մարտի դաշտում զենքեր անդադար մատակարարում է ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները:
Կառավարության որոշմամբ սահմանվել է ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: Ատեստավորումը ներառելու է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության ստուգումը թեստային տարբերակով՝ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության գործնական գնահատումը:
-Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հանդիսավոր կերպով երդվում եմ՝ ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս՝ թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվո՛ւմ եմ:
Էրիկ Պողոսյանը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը: Հայրը՝ մայոր Մխիթար Պողոսյանը, ծառայում է սահմանամերձ զորամասում: Էրիկ Պողոսյանը վերջերս է զորակոչվել և ծառայելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Էրիկը որոշել է՝ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի զորացրվելու, դառնալու է պայմանագրային զինծառայող և շարունակելու է պաշտպանել հայրենիքի սահմանները: Ես նրա հետ զրուցեցի անմիջապես երդման արարողությունից հետո:
Զորակոչի ավարտից հաշված օրեր անց զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկներն արդեն հարմարվում են բանակային առօրյային։ Չնայած անբարենպաստ եղանակին, երիտասարդ մարտիկի ծրագրով նախատեսված պարապմունքները սկսված են։ Տղաները սովորում են շարային քայլք, զեկուցման ճիշտ կարգն ու առանձնահատուկ ջանասիրությամբ պատրաստվում զինվորական կյանքի նշանակալի իրադարձությանը՝ երդման արարողությանը: