Պատմության էջերից
Ֆրանսիացի հայտնի սրախոս Լարոշֆուկոն մի առիթով ասել է. «Մեծ մարդկանց թերություններն էլ մեծ են լինում»։ Անվանիներից շատերի մասին ողջ աշխարհն է խոսում, իսկ նրանց թերությունների, տարօրինակությունների, «գժությունների» և երբեմն զարմանալի արարքների վրա պարզապես աչք են փակում` համարելով այդ մարդկանց հանճարեղության հակադարձ կողմը:
Առաջին մարզադաշտերը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում (մ.թ.ա. 7-րդ դար), Աթենքում (մ.թ.ա. 4-րդ դար)։
Մարզադաշտեր գործել են նաեւ հին եւ միջնադարյան Հայաստանում՝ Բագավանում, Վանում, Դվինում, Հերում, Անիում, Զարեհավանում եւ այլուր։ Հայերը դրանք կոչել են նաեւ ասպարեզ (մրցասպարեզ)։
Հին հայկական մարզադաշտերը, ըստ մատենագրական տեղեկությունների, կառուցվել են առանձին՝ բաց հրապարակների ձեւով եւ օգտագործվել ինչպես մարզական մրցումներ, այնպես էլ զորավարժություններ անցկացնելու նպատակով։
Խունացած լուսանկարում Գեղամն է իր մարտական ընկերների և ադրբեջանցի 6 գերիների հետ։ Գերիները հայացքները խոնարհել են։ Լուսանկարչական խցիկին են նայում միայն մեր տղաները՝ հաղթանակած, երկար մորուքներով, բոցավառ աչքերով։ Լուսանկարը ծոցագրպանից հանելով՝ Գեղամ Աբրահամյանը պատմում է.
Առաջին հայերը Ֆիլիպինյան կղզիներում հայտնվել են դեռեւս 16□րդ դարի առաջին կեսին։ Հիմնականում եղել են վաճառականներ՝ իրենց գործակիցներով։
1571թ. Ֆիլիպինյան կղզիները գաղութացվեցին իսպանացիների կողմից, եւ այդ ժամանակից սկսած՝ հայ վաճառականության հոսքն այնտեղ զգալիորեն ուժեղանում է։ Պատճառը հայերին տրվող արտոնություններն էին։
Հետաքրքիր է հետեւյալ փաստը. կայսերական հրամանով՝ բոլոր օտարազգիներին խստիվ արգելված էր մուտք գործել Ֆիլիպիններ, բացի հայերից։ Ավելին, նրանք ոչ միայն ունեին ազատ ելումուտի իրավունք, այլեւ հովանավորվում էին տեղական իշխանության կողմից։ Այստեղ էլ կար ծանրակշիռ պատճառ՝ հայերը լավ, ազնիվ վաճառականներ էին, եւ նրանցից միայն շահ կարելի էր սպասել։
Մայիսն իրավացիորեն համարում ենք մեր հաղթանակների ամիսը։ 1918թ. մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի. Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ մեր ժողովուրդը արժանի հակահարված տվեց թվաքանակով ու զենքով գերազանցող թուրքական կանոնավոր բանակին ու վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը…
Տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։