Պատմության էջերից
Ամանօրյա տոներից հետո աստիճանաբար պարզվեց, որ միութենական ժողովրդավարական շարժումների շրջագծում Ադրբեջանում բնականաբար մուսավաթական «թեքումով» ստեղծված ԱԺՃ-ն (Ադրբեջանի Ժողովրդական Ճակատը) 1989 թվականի վերջին օրը Նախիջևանում սկսել էր աննախադեպ մի գործողություն, որը խորհրդային լրատվամիջոցները չգիտեին էլ, թե ինչպես ձևակերպել: Դեկտեմբերի 31-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում սկսվեց հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու նաև խորհրդա-իրանական պետական սահմանի հարյուրավոր կիլոմետրեր ձգվող մի հատվածի բոլոր ենթակառուցվածքների ավերումը: Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը մեծ իրադարձությունների նախաշեմին էին…
Մեր ժամանակակիցների մեծամասնությունը կարծում է, թե կամիկաձեները համաշխարհային թատերաբեմ իջան Երկրորդ համաշխարհայինի ընթացքում, Ճապոնիայի և ԱՄՆ-ի մղած կատաղի մարտերի ժամանակ: Իրականությունն այլ է. «կամիկաձե» հասկացությունը երևան է եկել դեռևս 13-րդ դարում և բառացի նշանակում է «աստվածային քամի»: Սրա ծագումը կապվում է մի բացարձակ անհավանական պատմության հետ, որն առնչվում է վայրագ Չինգիզխանի թոռներից մեկի` Բաթու խանի հարազատ եղբայր Քուբիլայի հետ (23.IX.1215-18.II.1294):
Շատերին է հայտնի մարտարվեստների վարպետ, կինոաստղ Բրյուս Լիի անունը, որն առաջինն է արևմտյան աշխարհին ներկայացրել արևելյան կունգ-ֆու մարտարվեստը: Միլիոնավոր կինոդիտողների կուռք Բրյուս Լիի մահը ցնցեց ողջ աշխարհը: Նրա մահը դասվում է 20-րդ դարի խորհրդավոր մահերի շարքը, և մինչև օրս հայտնի չէ դերասանի մահվան իսկական պատճառը: Բրյուս Լին մահացավ 1973թ. հուլիսին` Հոնգկոնգում, 32 տարեկան հասակում` գլխուղեղի այտուցումից:
Ասում են` ով ծառայել է բանակում, նա կրկեսում չի ծիծաղում: Բանակային կյանքի, սպաների, ենթասպաների ու զինվորների փոխհարաբերությունների մասին կան բազմաթիվ զավեշտալի պատմություններ: Ներկայացված փաստերից մի քանիսը նման են զավեշտի, սակայն դրանք իրական դեպքեր են, թեեւ երբեմն` տարօրինակ:
ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ մեր բանակի անցած ուղին վերաիմաստավորելու նպատակով սկսում ենք «Մեր բանակի հաղթական ուղին» նոր խորագրի ներքո հրապարակումների շարքը, որի առանցքը ռազմաքաղաքական այն իրադարձություններն են, որոնք կարևոր նշանակություն ունեցան հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման գործում:
Հայոց պատմության իմացությունը պարտադիր է ամեն հայի եւ, մասնավորապես, հայ զինվորի համար, որը գտնվում է նույն այդ պատմությունը կերտած եւ կերտող ժողովրդի պաշտպանության, իր երկրի անվտանգության ապահովման մեծ եւ պատասխանատու ծառայության մեջ։ Այս առումով ոչ միայն հետաքրքիր, այլեւ ուսանելի է իմանալ, ճանաչել այն մեծագույն հայերի անձն ու գործը, որոնք բացառիկ դերակատարություն են ունեցել մեր ազգային ճակատագրում, ոչ միայն իրենցով նշանավորել են իրենց իսկ ապրած դարաշրջանը, այլեւ ուղիներ հարթել գալիք ժամանակների համար, շրջադարձային քայլ ապահովել իրենց ծնող ժողովրդի կյանքում եւ դրանով իսկ դարձել անզուգական, եզակի։
Պատմությունը կերտում են ժողովուրդները. սա, ինչ խոսք, հանրահայտ ճշմարտություն է: Եվ այդուհանդերձ, ժողովուրդները իրենց պատմությունը կերտում են անհատների, բացառիկ անհատների առաջնորդությամբ: Անկասկած, նման բացառիկ, մեծագույն անհատներից էր Նապոլեոն Բոնապարտը, իր ժամանակի հանճարեղ ռազմական և քաղաքական գործիչը, որ դարակազմիկ դեր ունեցավ եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ: