Պատմության էջերից
Վերջին շրջանում համաշխարհային ԶԼՄ-ներն ուղղակի ողողված են հետևյալ արտահայտություններով` «Մայաները կանխագուշակել են, որ աշխարհի վերջը կգա 2012 թվին: 2012թ. դեկտեմբերին մարդկությունը կոչնչանա»: Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել են գրքեր, որոնցում ամեն հեղինակ յուրովի է տեսել աշխարհի վերջը:
1901 թվականի դեկտեմբերի 5-ին, Չիկագոյում, իռլանդացի վտարանդիների բազմազավակ ընտանիքում ծնվեց մուլտիպլիկացիայի ապագա հանճար Ուոլտ Էլիոտ Դիսնեյը: Նրա հայրը` Էլիաս Դիսնեյը, զբաղվում էր մանր շինարարական բիզնեսով, սակայն գումարը չէր բավարարում, ընտանիքը ապրում էր չքավորության մեջ: Ուոլտը շատ վաղ տարիքում է սկսել աշխատել` ութ տարեկան հասակում նա նամակներ և գովազդային թռուցիկներ էր բաժանում, լրագրեր և ամսագրեր էր առաքում: Ամբողջ վաստակած գումարը հայրը վերցնում էր նրանից: Սակայն Ուոլտը չէր տրտնջում, փոխարենը, գտնելով նոր բաժանորդ, թաքցնում էր հորից, և այդպես ձևավորում իր չնչին եկամուտը:
Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում մեկ անգամ ևս քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3-րդ և 4-րդ հենակետերը բավական առաջ էին ընկած, և գործնականում գրեթե անհնար էր իրականացնել դրանց պաշտպանությունը, ուստի Պետոն հրամայում է այդ հենակետերում դիրքավորված ջոկատներին մի փոքր հետ քաշվել և քառասունհինգ աստիճանով շրջվելով դեպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի և Հովիկի դասակների համագործակցությամբ կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարևոր էր, որ հենակետերի հետքաշումը կազմակերպվեր առանց ավելորդ շտապողականության ու խուճապի: Մեծ հմտությամբ կազմակերպված նահանջը տևում է ընդամենը երկու ժամ:
1993թ. հունիս. Հարությունագոմեր գյուղի այս երեխաները պատերազմի բոլոր դժվարությունները ավագների հետ միասին հավասար են կրում։ Պահ կար, որ գնդացիրների ճարճատյունն ու արկերի պայթյունների աղմուկը սովորական էր դարձել։ Այնքան սովորական, որ երբեմն տիրող կարճատեւ դադարը զարմանք էր պատճառում։ Առժամանակ ստիպված էին լքել գյուղը։ Ու հիմա վերադարձել են, որ նորոգեն ավերվածը։
Այս լուսանկարը «տարեգրեց» այն ժամանակը, որում մեզ բախտ վիճակվեց ապրել։ Պատերազմական տարիների պատմության մի ակնթարթը։ Ինչեր ասես, որ չեն լինում մեր կյանքում։ Եթե ես ուզում եմ իմ արիակամ հայրենակիցների մասին պատմել, ապա պարտավոր եմ աչքերով ու հոգով տեսնել այն վայրերը, որտեղ կռվում ու հաղթում է իմ ժողովուրդը։ Իսկ ինձ, գրեթե միշտ, դա հաջողվել է Զորի Բալայանի օգնությամբ։ Հերթական իմ հանդիպումը Նելլի Ոսկանյանի հետ է։
1994թ. հունվարն էր: ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն` հակառակորդի հրամանատարությունը 1993թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև` Աղջաբեդի և Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսում էր հզոր հարվածներով ճեղքել Արցախի պաշտպանների դիրքերը հարավային (Հորադիզ քաղաք-կայարան), հարավարևելյան (Ֆիզուլու շրջան, Հորադիզից հյուսիս-արևելք՝ դեպի Շուքյուրբեյլի-Ալխանլի հատվածը) ու արևելյան (Մարտունու շրջանի հարակից ուղղությունը) ճակատներում և գրավելով Մարտունու ու Ֆիզուլու շրջանները՝ դուրս գալ դեպի Հադրութ և Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում՝ գուցե նաև Զանգեզուր ու Նախիջևան…
Հայտնի է, որ Երրորդ ռայխն իր նպատակներին հասնելու համար օգտագործում էր նաև օկուլտիստական (այսինքն` գաղտնի, միստիկական) «գիտություններն» ու մոգությունը: Հաղթանակ տանելու համար, նախ, անհրաժեշտ էր ճիշտ խորհրդանշաններ ընտրել: Նացիստական վերնախավն ընտրում է հին արիական նշան սվաստիկան` կեռ խաչը` արևի, անմահության և անսահմանության խորհրդանիշը: Այն հանդիպում է արիացի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հայերի մշակույթում, իսկ Հնդկաստանում, Ճապոնիայում, Տիբեթում այսօր էլ ամեն քայլափոխի կարելի է տեսնել այս նշանը: