Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

Սմբատ Բագրատունին (ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են) 6-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավարներից էր, քաղաքական գործիչ, որն անձնվիրաբար պայքարեց Հայաստանի անկախության համար՝ դիմադարձ կանգնելով բյուզանդական կայսր Մորիկի ուծացման քաղաքականությանը, որը նպատակ ուներ ռազմական, վարչական եւ եկեղեցական մի շարք միջոցառումներով վերջնականապես ծնկի բերել հայերին, այսպես ասած՝ «բյուզանդականացնել»։ Պատերազմներում տարած բազում հաղթանակների եւ անձնական քաջության համար Սմբատ Բագրատունին դարձել է լեգենդար հերոս, փառաբանվել միջնադարյան պատմիչների երկերում։ Ստորեւ՝ մեկ էջ նրա կյանքից, որը քաղված է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից»։

ՆԱՑԻՍՏ ՍՊԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմում հիտլերյան Գերմանիայի պարտությունից հետո հազարավոր ֆաշիստ սպաներ իրենց ընդունակություններն ու գիտելիքները ներդրեցին արաբական երկրներում եւ ԱՄՆ-ում:
Գերմանիան արաբական երկրների հետ արդեն իսկ ուներ ջերմ բարեկամական հարաբերություններ: Արաբական նացիոնալիզմն ավանդաբար օգտագործվել է համաշխարհային տիրապետության ձգտող երկրների կողմից` «հին» կայսրությունները ոչնչացնելու համար: Ժամանակին բրիտանացիներն այդպես ոչնչացրին Օսմանյան կայսրությունը: Նույն այդ ուղով գնաց նաեւ բրիտանական կայսրությանը մարտահրավեր նետած Գերմանիան:

Հրաձգային տեխնիկայի խոշոր գիտակ եւ գյուտարար էր Վարդգես Փինաջյանը։ 1933թ. Երեւանում հրատարակվեց նրա «Գնդացրային հրաձգության տեխնիկան» ծավալուն աշխատությունը, որն անմիջապես գրավեց խորհրդային առաջատար մասնագետների ուշադրությունը։ Նա հրավիրվեց Մոսկվա եւ դասախոսական աշխատանքի անցավ Կարմիր բանակի «Վիստրել» հրաձգային մարտավարության ինստիտուտում։

18-19-րդ դարերի ռուսական իրականության մեջ նշանակալից դեր է խաղացել Դելյանովների հայ ազնվականական գերդաստանը, որի բնիկ հայրենիքը եղել է Ջուղան։ Նրանց նախնիները Պարսկաստանում զբաղվել են վաճառականությամբ, մեծ հարստության տեր դարձել, սակայն հանգամանքների բերումով 18-րդ դարի սկզբներին գաղթել են Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աստրախանում եւ շարունակելով վաճառականական գործը։ Գերդաստանի ավագն այդ ժամանակ Հարություն Դալլաքյանն էր (այստեղից էլ՝ «Դելյանով» ռուսականացված ազգանունը), որը տեղափոխվում է Պետերբուրգ եւ ստանում ազնվականի կոչում։ 1888-ին Դելյանովներին տրվում է կոմսի տիտղոս։

1968թ. Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում Ա. Ապպագո Նովելլոյի նախաձեռնությամբ հիմնվեց հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման կենտրոն։
Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության ֆակուլտետի միջնադարյան եւ ժամանակակից արվեստի ինստիտուտում։

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Է. Էրիկսոնը չի նշում, թե ինչո՞ւ էր 1915թ. մարտին Վանի նահանգում իրավիճակը սրվել: Իսկ պատճառը հետեւյալն է. թուրք-քրդական հարձակումները սկսվել էին դեռեւս 1914թ. աշնանը: Նահանգի հայկական բնակավայրերը ենթարկվում էին ավազակախմբերի անընդմեջ հարձակումներին, որոնք ահագնանում են 1915թ. սկզբին: Սակայն Էրիկսոնին իրականությունը չի հետաքրքրում, եւ նա միայն նշում է, որ թուրքական հրամանատարությունը «ստիպված էր» հայերի «ահաբեկչական» գործողությունները ճնշելու համար առանձնացնել ժանդարմական ստորաբաժանումներ:

ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՆ ՀՀ ԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԸ

Երբ սկսվեց ազգային բանակի ստեղծումը, Հայաստանում ռազմաինժեներական գործի մասնագետներ գրեթե չկային, բացի մի քանի նվիրյալներից: Բարսեղ Մայիլյանը, որ 62 տարեկանում նշանակվեց դեռեւս թղթի վրա գոյություն ունեցող ինժեներական վարչության շտաբի պետ, պատմում է, որ բուն շտաբային աշխատանքով զբաղվում էին սակավաթիվ մարդիկ, քանի որ առաջնահերթը սաստկացող մարտական գործողությունների ինժեներական ապահովումն էր: