Պատմության էջերից
1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարությունը իրականացրեց ցեղասպանություն՝ ոչնչացնելով 1,5 միլիոնից ավելի հայերի: Սակայն մի շարք բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապաշտպանության, որը հնարավորություն ընձեռեց փրկվելու, կամ էլ զենքը ձեռքին արժանապատվորեն մահն ընդունելու:
Ավանի վերջին տնից էլ հեոու է զորանոցը։ Ճանապարհը մեկ-մեկ փոսերն է ընկնում, հիշեցնելով, որ մեզնից առաջ այստեղով պատերազմն է անցել։
Գարուշ Սերգեյի Կոնստանտինովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, հրետանավոր, գվարդիայի ավագ սերժանտ։
20-ական թվականների վերջին Կոնստանտինովները տեղափոխվել են Բաքու։ Այստեղ նա ավարտել է 91-րդ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, աշխատանքի անցել կարի ֆաբրիկայում։
Ամեն անգամ, երբ խոսում ենք պատերազմի մասին, աչքերիս առաջ պատկերանում է Գյումրիի զինկոմիսարիատը՝ սենյակներից մեկի դռան առջեւ խռնված աղջիկների բազմությունը… Կամավորներ են, դիմել են զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ գնալու խնդրանքով։
«Հետախույզի կյանքում կարևորագույն նախապայման է դավաճանության զոհ չդառնալը»,- սա խոսքն է աշխարհի հարյուր լավագույն հետախույզների ցանկում գրանցված, կենդանության օրոք Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած միակ հետախույզ Գևորգ Անդրեյի Վարդանյանի: Նրա մասին է ակնարկ-հարցազրույցը:
Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական խաչ» I-ին աստիճանի շքանշանով: