Պատմության էջերից
Անրի Բարբին (1873-1935) ֆրանսիացի հրապարակագիր է, երկար տարիներ եղել է փարիզյան առաջնակարգ լրագրերի ռազմական թղթակիցը։
Մոնթեն հայրենիք եկավ երկրի համար ամենաճակատագրական պահին, և նրան վստահվեց արցախյան ճակատի ռազմավարական նշանակության ուղղություններից մեկը: Ութ լեզվի տիրապետող հնագիտության պրոֆեսորը սկսեց սովորել իններորդ «լեզուն»՝ իր հրամանատարությանը հանձնված Մարտունու շրջանի բնակիչներին հասկանալու և նրանց համար հասկանալի դառնալու համար:
Գաղափարական այդ խառնաշփոթ ներհակությունների մեջ, սակայն, առանձնանում էր այն ուղղությունը, որը ձերբազատվելով հովանավորության բարդույթից, հայության ազատագրությունը կապում էր նրա իսկական տիրոջ՝ հայ ժողովրդի աննահանջ զինված պայքարի հետ։
Հիմա, տարիների հեռվից, դժվար է ասել, թե անձնական կյանքում կրած ողբերգությունն ու տառապանքը, կյանքի հատակից մարդկանց ճանաչելու հնարավորությունը օգնե՞լ են Խորենացուն, թե՝ ոչ, տառապանքը հարստացրե՞լ է նրա հոգին, տեսադաշտը, մտահորիզոնը կամ, ինչպես ասում են, նա բյուրեղացե՞լ է արդյոք տառապանքով:
Այսպիսով, 19-րդ դարի առաջին 30-ամյակում վրա հասավ Հայկական հարցի միջազգայնացման փուլը։ Գյուլիստանի, Բուխարեստի, Թուրքմենչայի, Ադրիանապոլի պայմանագրերը միջազգային փաստաթղթեր էին, որտեղ ընդգրկված էր նաեւ Հայկական հարցը, ճիշտ է, ոչ իր իսկական, այլ Արեւելյան Հայաստան, Երեւանի խանություն անվանումներով։
«Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է: Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին: Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք»…