Պատմության էջերից
Ազգային ու պետական մտածողությունը չէին դառնա ժողովրդի սեփականությունը, եթե բացակայեր այն կրող ժողովրդի հոգեւոր ու մշակութային միասնությունը։ Այս խնդիրն էր ծառացած Տիգրան Մեծի հաջորդի՝ հոր գործունեության արժանի շարունակող Արտավազդ Երկրորդի առջեւ (55-34թթ.)։
Հայկական հարցը Հայոց պատմության մշտական ուղեկիցն է։ Ծնունդ առնելով հայ ժողովրդի կազմավորման հետ միաժամանակ, անցել է դարերի փորձությունների միջով, ձեւավորվել իբրեւ կուռ ուսմունք՝ դառնալով հայ ազգային գաղափարախոսության հիմքը։
1919 թ. ամռանը Ադրբեջանի իշխանությունների գործուն աջակցությամբ, թուրք սպաների և գործակալների առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում բռնկվում են մահմեդական բնակչության վաղօրոք խնամքով կազմակերպված զանգվածային զինված ելույթները:
ՀՀ զինված ուժերի կրտսեր ապայական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 24-ի որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը:
Սարդարապատի ճակատամարտի շատ մասնակիցներ հետագայում դարձան նշանավոր մարդիկ, որոնք սերունդներին են թողել ականատեսի իրենց վկայությունները 1918-ի մայիսի 26-28-ի ահեղաշունչ օրերի մասին։ Փորձենք ճակատամարտի մի քանի դրվագ ներկայացնել նրանց հիշողություններով։