Պատմության էջերից
Վիկտոր Համբարձումյան. անուն, որը տիտղոսներով զարդարվելու կարիք չի զգում: Գիտնական, որն աշխարհը նվաճեց անաղմուկ, բարության, լրջախոհության ու բանականության զենքով:
Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում վեր է խոյանում մի հոյակերտ հուշակոթող. 1968 թվին է կառուցվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը, Արա Հարությունյանը:
Սարդարապատի հաղթանակը ձեռք բերվեց հայկական կանոնավոր զորքի և նրա հետ կողք կողքի մարտնչող աշխարհազորայինների հերոսական ջանքերի շնորհիվ:
Այդ հաղթանակը ոգևորեց Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մատույցներում կռվող մեր մնացած զորքերին և, վերջին հաշվով, նպաստեց հայոց պետականության վերականգնմանը:
1918 թ. փետրվարին հայ-թուրքական ռազմաճակատի թիկունքում, այն է՝ Արարատյան աշխարհում բռնկված թուրք հրոսակախմբերի զանգվածային զինված ելույթները «խաղաղեցնելուց» հետո, Հայոց Ազգային խորհրդի և Հայկական բանակային կորպուսի գլխավոր ուշադրությունը սևեռվում է ռազմաճակատում ծավալվող ռազմական գործողությունների վրա:
1918թ. մարտի 21-ին թուրք-քրդական ուժերին հաջողվում է ճեղքել Առնիսի շրջանի հայկական դիրքերի պաշտպանությունը, որի հետեւանքով անմիջական վտանգ է սպառնում Վանին, ուստի որոշվում է տարհանել քաղաքի եւ շրջակայքի գյուղերի 10 հազարից ավելի հայ բնակչությանը եւ գաղթել Արեւելյան Հայաստան:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունը արմատական փոփոխություններ կատարեց Ռուսաստանում: Կազմվեց Ժամանակավոր կառավարություն, որը քայլեր ձեռնարկեց երկրում սահմանադրական կարգեր մտցնելու եւ իրականացնելու բազմազգ կայսրության ժողովուրդների ազգային ինքնորոշման երազանքը:
«Մայր հայրենիքին է կանչում» պաստառը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծված խորհրդային ռազմական քարոզչության ամենահայտնի գործերից է եւ ժամանակին այնքան հզոր ու ներգործուն ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա, այնքան ոգեշնչել ճակատայիններին, որ անձամբ Հիտլերը խոստովանել է, որ որոշել է Մոսկվան վերցնելուց հետո կախել հեղինակին: