Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայի հայկական պետության որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ:

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա: Օգտվելով թվական գերակշռությունից, բյուզանդացիները գրավեցին Տարսոնը, Ադանան եւ Մսիսը, իսկ 37 օրվա պաշարումից հետո՝ Անաբարզան: Լեւոնը փոքրաթիվ ուժերով ամրացավ Վահկա բերդում, որը վեցամսյա հերոսական պաշտպանությունից հետո ընկավ:

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Ինչպես ցույց են դալիս Զանգեզուրում և Արցախում կատարվող հետագա զարգացումները, Անգլիայի ներկայացուցչությունը, ի դեմս գլխավոր կոմիսար գեներալ Թոմսոնի, չէր կարող համակերպվել Հայաստանի կառավարության որոշման հետ և ճանաչել Արսեն Շահմազյանի լիազորությունները՝ որպես Զանգեզուր-Արցախի գեներալ-նահանգապետ:

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով:

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Հայաստանի Հանրապետությունը Անտանտի, հետևաբար Անգլիայի դաշնակիցն էր: Ելակետ ունենալով այդ իրողությունը՝ Հայաստանի ղեկավար շրջանները, կարելի է ասել միամտաբար, հավատում էին, որ հարևան մահմեդական տերության հետ ունեցած վիճելի հարցերում դաշնակից տերությունները կպաշտպանեին Հայաստանին:

ՄԱՐԴ, ՈՐ ՓՈԽԵՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Գավրիլո Պրինցիպն այն մարդն է, որ ճակատագրական դեր խաղաց համաշխարհային պատմության մեջ: Նա 1914թ. գնդակահարեց Ավստրիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, որն էլ Առաջին համաշխարհային պատերազմի առիթ հանդիսացավ:
Ով էր 20-րդ դարի ամենահայտնի ահաբեկիչը, և ինչը նրան դրդեց այդ քայլին:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Լեգեոնի զինծառայողների կազմում կային զգալի թվով հայազգի սպաներ: Նրանցից ոմանք ռազմական կրթություն էին ստացել ամերիկյան, ֆրանսիական և թուրքական զինվորական հաստատություններում: Ֆրանսիական հրամանատարությունը աշխատում էր նրանց չնշանակել զինվորական բարձր պաշտոններում, նույնիսկ ավելի ցածր պաշտոններ էին տալիս: