Պատմության էջերից
1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության հետևանքով սպանվում են 1,5 միլիոն հայեր, սակայն ոչ բոլոր տեղերում է հաջողվում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության նկատմամբ: Մի շարք վայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության, որը նրանց հնարավորություն է տալիս փրկվելու կամ էլ զենքը ձեռքին արժանապատվորեն մահն ընդունելու: Նման վայրերից էր Միջերկրականի ափին գտնվող կիլիկյան Սուետիայի գավառակը, որի բնակիչները թուրքերին և մահմեդական խառնամբոխին դիմագրավեցին Մուսա լեռան (Մովսեսի լեռ) վրա և փրկվեցին շնորհիվ դիմադրության և ֆրանսիական օգնության:
Ապրիլյան քառօրյա ռազմական դիմակայությունը եկավ` հերոսական իր պատմություններով կրկին դասեր տալու, եկավ` իր հետ նոր հերոսներ բերելու, հայոց դյուցազնավեպում կրկին անուններ ու հերոսապատումի էջեր գրանցելու համար: Եկավ, որ մենք նաև վերաիմաստավորենք 1990-ական թվականներին ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաների քաջությունն ու ինքնազոհությունը, խիզախությունն ու նվիրումը:
«Հայ զինվոր» թերթի 2016թ.-ի առաջին համարում լույս տեսավ «Թյուրիմացությո՞ւն, թե՞ աղաղակող անտարբերություն» հոդվածը: Մինչեւ այդ մեր խմբագրություն այցելած 46-րդ մոտոհրաձգային լեգենդար դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը՝ Սերգեյ Ռեմի Կարապետյանը, մեզ էր ներկայացրել խնդիրը: Գեներալի հարազատները պարզել էին, որ Գորիս քաղաքում գեներալ Սերգեյ Կարապետյանի անունով անվանակոչված փողոցը 1994 թվականին վերանվանվել էր Կոմիտասի անունով:
75 տարի առաջ` հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Ժողովուրդը ոտքի կանգնեց` հանուն հայրենիքի պաշտպանության: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչում էին նաև հայ ժողովրդի քաջարի զավակները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես կվճռվեր հայ ժողովրդի ճակատագիրը, եթե այս պատերազմում հաղթեր ֆաշիզմը: Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և Հայաստանին սահմանակից հատվածում զինված սպասում էր հարձակման հրամանի, որպեսզի ներխուժեր Անդրկովկաս:
1992թ. հուլիս-օգոստոս ամիսներն էին: Թեժ մարտեր էին Մարտակերտի շրջանում: Երեկոյան ջոկատի տղաներով խմբվել էինք անտառում` ծառերի սաղարթների տակ եւ ամփոփում էինք մեր գլխով անցածը, երբ հանկարծ գյուղի տղաներից մեկը մոտեցավ մեզ եւ հայտնեց, որ Երեւանից մի ջահել տղա է հայտնվել եւ ինձ է հարցնում: