Պատմության էջերից
Ամեն ոք իր մասին է մտածում. իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից եւ անկեղծությունից:
Հայաստանի Առաջին Հանրապետության՝ ազատ, անկախ Հայաստանի մասին պատմող մի նվիրական մասունք. Թեհրանում լույս տեսած «Առավոտ» օրաթերթի 1920թ. հունվարի 26-ի N 52 առանձին համարը՝ տպագրված… մետաքսե կտորի վրա։ Դաշնակից Պետությունների Վեհաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ ավետիսը Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ իշխան Հովսեփ Արղությանին է պաշտոնապես հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան պ. Քոքսը։ Հիրավի, մետաքսե կտորի վրա գրվելիք ավետիս։ Թերթի առաջին էջի երկայնքով շեղակի խոշոր, կարմիր գլխատառերով գրված է. «ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։
Լույս է տեսել ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգառնեցի խմբապետ Մարտիրոս) հեղինակած «Իմ հիշելի հուշերը» հուշագիրքը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի խմբագրությամբ և առաջաբանով: Գրքում հեղինակը ներկայացնում է իր, ինչպես նաև հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած Հայոց Ազատամարտի (1903-1921 թթ.) առավել ուշագրավ ու ուսանելի դեպքերը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն աներկյուղ առաջարկեց ձևավորել մի խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի 1915 թվականին նահատակված հայ պատգամավորների մահվան հանգամանքները, կբացահայտի նրանց սպանության համար պատասխանատու անձանց, որոնք պատվիրել և ի կատար են ածել այդ ոճիրը, պարզել, թե որտեղ են թաղված նրանց աճյունները, վերաթաղել ըստ պատշաճ ծիսակարգի և վերականգնել նրանց արժանապատվությունը:
Մայիսի 12-ին ժամը 11-ին հարյուրավոր թուրքեր, կենտրոնանալով շենքի մերձակա քաղաքային այգում, կատաղի կրակով փորձում են ներխուժել հայկական թաղամաս, սակայն հարձակումը զարգացնելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցնում:
Ճակատամարտը նոր էր վերջացել: Կրակոցները դադարել էին, սակայն Մոխրաթաղում դեռ ծխում էին այրված տների տանիքները ու դեռ երկար պիտի ծխային բացված խոր վերքերի պես, մինչեւ սպիանալը… Ջոկատը դուրս էր գալիս գյուղից հոգնած ու տանջահար: