Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ձեր ոգին մի պահ թող ների
Ինքնամեծարանքն այս քարե:-

ՄԱՐՏԻ 5-Ը ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՝ մարտի 5-ին, ավանդույթի համաձայն Երկրապահ կամավորականները ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդավայր, շնորհավորեցին Սպարապետի ծնողներին, հարազատներին ծննդյան 56-ամյակի առթիվ, եղան Սպարապետի տուն-թանգարանում, որից հետո ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՅԱՆՔԻՑ

Սիրելի՛ ընկեր, նամակներդ ստացած եմ եւ զարմանքով կարդացած. ես ու՜ր, Օսմանյան փարլամենթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու ոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հավատար եւ երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալ եւ այդ աթոռին վրա նստիլ: Ես կը փափագիմ, որ օր մը պատվով մեռնիմ: Ոչ այդ աթոռը եւ ոչ ալ 50 օսմ. ոսկի ամսականը կ’ուզեմ: Զիս հանգիստ ձգեցեք իմ պուլկարական համեստ հյուղակիս մեջ։ Ես կը նախընտրեմ հոս ճակտիս քրտինքով եւ բազուկիս ուժով ցորեն, գարի, լուբիա եւ գետնախնձոր ցանել եւ մշակել ու ապրիլ, քան թե գալ եւ փարլամենթի անդամ ըլլալ: Բոլոր ընկերներուս բարեւ:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լսի՛ր, Տե՛ր, հայրենազուրկ
գաղթականն է քեզ կանչում,
Լսի՛ր և մի՛ տանիր զմեզ ի
փորձություն` մեր սուրբ
երկրեն դուրս,
Օտարի դռանը, օտարի հացով
երկար մնալու…

Ես նրանցից մեկն եմ, ովքեր ապավինում են համերաշխության ու համագործակցության ուժին եւ հավատում են, որ մենք միայն այն ժամանակ կկարողանանք փրկել ու պաշտպանել մեր ժողովրդին, վառել մեր հանգած օջախների կրակը եւ չկորցնել ապագայի հույսը, երբ իրար կհասկանանք եւ կգործենք համերաշխ։
…Գործի ձեռնարկել, հավաքել մեր ուժերը, խտացնել անխառն սիրով, իրարու ձեռք երկարել՝ այս է իմ պատգամը։

ԲԱՑ ԷԻՆ ԻՐ ՏԱՆ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆ ԱՌՋԵՎ... ՎԱՆՔԻ ՄԸ ՊԵՍ

1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսա եւ ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սեւքարեցի Սաքոյին միջոցով: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջեւ: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները:

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Մայոր Գնել Շահնազարյանի «Սրի ու Խաչի զորությամբ» գործը՝ նվիրված Հայոց մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին, հատված է հեղինակի «Գիրք սրի և սիրո» ժողովածուից: Ինչպես այս, այնպես էլ անտիպ մյուս ժողովածուներում («Հայոց մայրեր», «Հայոց այրեր», «Լույսի ճանապարհ, Արցախ», «Մատյան հիշատակաց», «Աղոթք», «Մեր հին երկինքը») հեղինակը հավաքել, գրի է առել դարավերջի մեր ազատամարտի հերոսական պատումներ, որտեղ չկա ողբ ու կական, լաց ու շիվան, այլ կա հերոսականություն, ազգային արժանապատվություն, որը մեզ պարգևեցին մեր ազատամարտիկներն ու նրանց փոխարինած հայ զինվորները: Այդ պատմությունները իրական են, ճշմարտացի և հարյուրամյա Հայոց Մեծ եղեռնի տարելիցին թող խաղաղություն, հանգստություն բերեն հայոց 1,5 մլն նահատակների անհանգրվան հոգիներին, իսկ ապրողներս ի վերջո ազատագրվենք զոհի բարդույթի հոգեբանությունից: Եվ դարավերջի հայոց դյուցազունների հերոսական պայքարից հետո ամեն մի հայի հոգուց պիտի որոտան Խ. Աբովյանի այս խոսքերը. «Էդ ու՞մ վրա եք ձեռք բարձրացնում, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: