Պատմության էջերից
Ժողովո՛ւրդ, քո պատմության բոլոր դարերի անունով երդվեցնում եմ սերունդներիդ. չներե՛լ, չներե՛լ թուրքին, անգամ եթե մի օր նրան տեսնես անկյալի վիճակում: Այո՛, ներում են թշնամուն, բայց ո՛չ եւ իր կեսի սպանիչին, ո՛չ եւ նրան, որը մի օր փորձեց գոյության գրքից քո անունը սրբել:
2015 թվականը պատմության թվատախտակին է:
Ամանոր է, և արյան դարավոր կանչը այս պահին ինձ տանում է իմ պապերի չքնաղ գյուղը՝ Արտամետ:
Խնձորի անմահական բույրով լցված գյուղ, որը Վանա լճից հեռու չէ: Արտամետի խնձորի փառքն ու համբավը տարածված էր ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Օսմանյան կայսրության ողջ տարածքում:
Իմ պապերը այգեգործներ ու հողագործներ են եղել, և նրանց այգիներում խնձորի առատ բերք է աճել: Ու անպայմանորեն ամանորյա տոնական սեղաններին վանեցիները ունեցել են Արտամետ գյուղի բերքն ու բարիքը: Տարբեր տեսակի խնձորների բույրերով ու գույներով լցվել են հայոց օջախները:
Արսեն Հացագործյանին հանդիպեցի 1980թ., Երևանում: Անհատական թոշակառու էր: Մեկ տարի էր մնացել, որ լրացներ մեկ դարը: Նա այն հազվագյուտ ողջ մնացած վանեցիներից էր, որոնց գլխով եկել-անցել էին շատ արհավիրքներ: 1979 թվականին հրատարակվել է նրա «Գոյատևում» հուշապատումը, որը նվիրված է Վանի ապրիլյան հերոսամարտին: Տպագրության էր պատրաստել «Իմ կյանքի պատմությունը» երկհատորյակը և բանաստեղծությունների ժողովածուն: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի Մեծ եղեռնից մազապուրծ Արսեն Հացագործյանի զրույցը, որն ավելի շատ նման էր մենախոսության:
Հպարտ հայ զինվոր, մեր երկրի ու հայրենիքի պաշտպան, սիրով շնորհավորում եմ քեզ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Եղի՛ր հզոր ու անպարտելի մեր սարերի պես, եղի՛ր կայուն մեր բազմադարյա պատմության պես և եղի՛ր անսասան հերոսական հայ ժողովրդի կամքի պես:
Դարեր շարունակ Նավասարդը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը։ Տոնահանդեսները եղել են այնքան բազմամարդ, որ կոչվել են «Համաշխարհական»։ Դրանց մասնակիցները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորական դասը, հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն եւ Բագրեւանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի ափին, Նպատ լեռան շուրջը՝ զոհաբերումներով, նվիրատվություններով, երգ-երաժշտությամբ, խրախճանքներով նշելու նավասարդյան տոնը։ Հանդիսություններն ուղեկցվել են թատերախաղերով, ռազմախաղերով, մրցություններով, որսորդական զվարճություններով։ Այնուհետեւ հայերը շարժվել են դեպի Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճար՝ նշելու Նոյ նախահոր եւ Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր եւ Անահիտ աստվածամոր «ամանորի ամենաբեր դիցերի» նվիրական հիշատակները։
Բոլոր եվրոպական եւ բազմաթիվ այլ երկրներում Նոր տարին կամ տարվա առաջին օրը, այլ խոսքով՝ տարեգլուխը, համարվում է հունվարի 1-ը։
Հայերը հունվարի 1-ը տարեգլուխ են ընդունել 18-րդ դարից, Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով։ Դրանից դարեր առաջ հայերը տեւական ժամանակ տարեգլուխ են համարել հայկական հին տոմարի առաջին ամսվա՝ Նավասարդի առաջին օրը, որը նոր տարով համընկել է օգոստոսի 11-ին։ Սակայն, ըստ առանձին անձանց կազմած տոմարների կամ պարբերաշրջանների՝ սահմանվել են նաեւ այլ տարեգլուխներ։