Պատմության էջերից
Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերից հայերն սկսել են օգտվել արեգակնային օրացույցից եւ տարին բաժանել 12 հիմնական եւ 1 լրացուցիչ ամսվա, որը կոչվել է Ավելյաց։
Հիմնական ամիսները կրել են հետեւյալ անունները. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից։ Նավասարդ նշանակում է Նոր տարի։ Մյուս ամիսները, ինչպես նկատում ենք, կրում են աստվածների անուններ կամ էլ անուններ՝ կապված եղանակի եւ գյուղատնտեսական աշխատանքների հետ։
5-9-րդ դարերում Հայաստանի կառավարիչների կոչումը (պաշտոնը) եղել է Հայոց իշխան։ Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչները 5-6-րդ դարերում նույնպես կոչվել են Հայոց իշխան, Բարձր Հայքի կառավարիչը՝ Մեծ Հայքի իշխան։
591թ., երբ Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային, կառավարիչները կոչվել են նաեւ Պատրիկ Հայոց։ Հետագայում շրջանառության մեջ է դրվել «Իշխանաց իշխան» կոչումը (9-րդ դար)։
Հին հայերը հատուկ անուններ են տվել նաեւ ամսվա օրերին, հաշվի առնելով, որ դրանք թվով 30-ն են՝ գումարած Ավելյաց ամսվա հինգ օրերը։ Հիմնականում օգտագործվել են հեթանոսական աստվածների եւ սրբավայրերի անուններ։
Հայոց օրանուններն են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղեկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդի, Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին, Վարագ, Գիշերավար։
Հնագույն ժամանակներում հայերը օրը բաժանել են հավասար հատվածների՝ ժամերի եւ դրանց տվել հատուկ անուններ։ Գիտնականների կարծիքով՝ դա հավանաբար տեղի է ունեցել Արտաշես Ա-ի գահակալության օրոք (մ.թ.ա 189-160), երբ հայոց արքան իրականացրեց հայկական տոմարի առաջին բարեփոխումը։
Հայաստանում մինչեւ Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122-ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայկական բանակի նախկին զինվոր (զորացրվել է մոտ մեկ տարի առաջ) Վանանդ Մկրտչյանը Change.org-ում ստեղծել է խնդրագիր` նպատակ ունենալով մարդկությանը իրազեկել ցեղասպանության մասին: Նա դիմել է Google ընկերությանը, որպեսզի վերջինս իր կայքի գլխավոր էջում 2015թ. ապրիլի 24-ին տեղադրի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող doodle: Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է, որը տեղեկությամբ հղում է պարունակում տվյալ իրադարձության մասին տեղեկատվությամբ: Այն հայտնվում է Google-ի կայքում հատուկ իրադարձությունների, տարելիցների և հռչակավոր մարդկանց ծննդյան օրերին:
Շուրջ 25 հազար մարդ արդեն միացել է այս խնդրագրին, և այդ թիվը արագ աճում է: