Պատմության էջերից
Դժվար է Քրիստափոր Իվանյանի մասին անցյալ ժամանակով խոսելը: Նա սովորական մտածողության շրջանակների մեջ չի տեղավորվում, որովհետև նա ոչ թե սոսկ ապրել է, այլ այրվել է՝ անզուսպ ոգով բռնկված:
Խորհրդային հակահետախուզության փոխգնդապետ Կարապետ Կարապետյանը 2006 թվականին Մոսկվայում հրատարակել է «Կյանքը երազից դուրս» հուշագրությունը։ Գրքի մի գլուխը նվիրված է հայ ժողովրդի նկատմամբ ստալինյան բռնաճնշումների հետ կապված իրողություններին։
Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897 թ. դեկտեմբերի 2-ին, Ելիզավետպոլ քաղաքի երկաթուղային կայարանի բանավանում։ Ծնողները Ելիզավետպոլի գավառի Չարդախլու գյուղից էին, գյուղ, որ հայտնի էր իր ռազմական հարուստ ավանդույթներով։ Տարրական կրթությունն ստացել է տեղի երկդասյա դպրոցում, իսկ այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանում։
1988 թվականին, երբ Երեւանում խաղաղ ցույցեր էին, Լեոնիդ Ազգալդյանը իր խորաթափանց մտքով հասկացավ, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զինված պայքարի միջոցով: Նա սկսեց ինքնաշեն հրթիռներ պատրաստել, այնուհետեւ ստեղծեց կամավորների ջոկատ` ընտրելով 300 մարտիկի, որոնք պետք է կռվեին հանուն Հայրենիքի: Նա անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն` ազատագրելով հայկական հողերը։
Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել…
Ռուսական, հետագայում` նաեւ խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության ամենանշանավոր դեմքերից է Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանը (Գարսոեւ)։ Ցավոք, Խորհրդային Միությունում ընդունված՝ ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու չգրված օրենքները լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։