Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

1919  թվական: Երևանում կազմակերպված հանդիսավոր շքերթից: Հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարեդարձը:

1919 թվական: Երևանում կազմակերպված հանդիսավոր շքերթից: Հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարեդարձը:

Նկարիչ՝ Հովհ. Այվազովսկի՝ Կոմս Մ.Տ. Լոռիս-Մելիքով

Յուրաքանչյուր ազգ ճանաչվում է իր մեծերով` անկախ նրանից, թե ինչքանով են նրանք ի վիճակի եղել սատարելու իրենց ժողովրդին: Հրեաները մնում են հրեա, քանի որ իրենց գիտակցության մեջ ամուր նստած է այն գաղափարը, որ հենց իրենց ազգի ներկայացուցիչներն են վիթխարի դեր խաղացել մարդկության զարգացման բոլոր բնագավառներում` քաղաքականություն, գիտություն, արվեստ. Փրկիչ, Մարքս, Էյնշտեյն, Կորոլյով… Նման մարդիկ իրենց ազգն են ներկայացնում մարդկությանը, որն արդեն մեծ ներդրում է այդ ազգի ճանաչման, ասենք այսօրվա բառերով` գովազդի համար: Հայ ժողովրդի զավակներից խոշոր քաղաքական գործիչներ են եղել երեքը` Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսական կայսրությունում, Նուբար փաշան Եգիպտոսում ու Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում:

Ռիմա և Եզնիկ Խանդոյաններն Արագածի Ծաղկահովիտ բնակավայրից են։ Աշխարհ են բերել, պահել-մեծացրել հինգ տղա՝ Հունան, Արթուր, Արմեն, Արարատ, Արայիկ։ Մշեցիների այս գերդաստանն էլ իր մասնակցությունը բերեց ազգային-ազատագրական շարժմանը։ Եղբայրներից միայն Արմենը չի մասնակցել՝ տեղի տալով եղբայրների հորդորին, որպեսզի մնա ծնողների կողքին, օգնի, հույս տա նրանց։ Իսկ եղբայրները քայլեցին պատերազմական տարբեր ճանապարհներով։ Ավագ եղբայրը՝ Հունանը, զոհվեց Քարվաճառում, Արթուրը (որը Արագածի ջոկատի հրամանատարն էր), Արարատը, Արայիկը վիրավոր տուն դարձան ռազմի դաշտից։

Սիմոն պապը ծնունդով սեբաստացի էր։ Փոքրամարմին էր, ձյան նման ճերմակ մազերով ու իր բարությամբ գյուղի երեխաների ամենասիրելին։ Վաղ առավոտից ծեր ամուսինները նստում էին թթենու տակի քարերին ու ձեռնափայտերին հենված՝ հայացքն ուղղում հեռու հեռուները։ Փողոցով անցնող մեծ ու փոքր ծերերին տեսնելիս հարգանքով բարևում էին։ Մանկան պես ժպտում էին ամեն մի երեխայի։ Մարթա տատը ձեռքը տանում էր գոգնոցի գրպանն ու հյուրասիրում էր նրանց։ Սիմոն պապն էլ սիրով երեխաներին կանչում, բարձրացնում էր թթի ծառը.

-Այդ օրերին Շուշիի առանձնակի գումարտակը Մարտակերտում էր,- վերհիշում է գումարտակի հրամանատար, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։
-Դիվիզիայի շտաբը գտնվում էր Մեծ Շենում, մի 10-15 կմ հեռավորության վրա։ Գեներալ Իվանյանը այնտեղ էր՝ Մեծ Շենում։ Շատ էինք մտերիմ, ինձ շատ էր սիրում, հարգում։ Մեկ էլ գիշերվա մի ժամի, ասենք 12-ին, 1-ին զանգում էր.
-Ռոմի՛կ, քնա՞ծ ես։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեզի պես պզտիկ ազգերը իրենց վերականգնումի հույսերը իրենց հոգիին, իրենց սիրտին և այսօրվան պես իրենց հիշատակներուն մեջ կը կրեն:

Էրզրումի գրավումից հետո ռուսները գրավում են Բիթլիսն ու Մուշը, իսկ ապրիլի 5-ին Տրապիզոն քաղաք-նավահանգիստը: Այսպիսով՝ 1916 թ. ամռանը ստեղծվել էր բարենպաստ իրավիճակ. Կովկասյան բանակը հակառակորդի նկատմամբ ստացել էր օպերատիվ առավելություն, որը կարող էր վերաճել ռազմավարականի: Թուրքերը կորցրել էին Արևմտյան Հայաստանում ունեցած իրենց ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնները՝ Բայազետը, Վանը, Մուշը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը: Մի քանի անգամ համալրված ու ջախջախված օսմանյան 3-րդ բանակը ծանր կորուստներ էր կրել և կորցրել էր իր մարտունակությունը: Այսպիսով՝ օրակարգի խնդիր էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի և նեղուցների գրավումը: Այս օպերացիայի ջերմ պաշտպաններն էին Սև ծովյան նավատորմի շտաբը և հրամանատար, փոխծովակալ Ա. Կոլչակը: