Պատմության էջերից
Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ, 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։
Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին շատ է գրվել: Շատ է խոսվել նաև այդ ճակատամարտերի հերոսների` Թովմաս Նազարբեկյանի, Դրաստամատ Կանայանի, նաև հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի մասին: Հոդվածագիրները և բանախոսներն ամենայն մանրամասնությամբ նկարագրում են վերջինիս մարտական գործողությունները, հաճախակի մեջբերում են Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի տված բարձր գնահատականը զորավար Սիլիկյանին, սակայն, ցավոք, հեղինակներից շատ քչերն են անդրադառնում գեներալի հետագա ճակատագրին, այն հանգամանքին, թե ինչու նրան ձերբակալեցին ու գնդակահարեցին 1937 թ. նոյեմբերի 22-ին:
Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում: Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը: Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը:
1941թ. հունիսի 22-ին Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում, առաջացնելով սարսափի իրադրություն։ Դա հետեւանք էր պատերազմը սանձազերծած գերհզոր ագրեսիվ ուժերի եւ նրանց հակամարդկային պլանների ոչ գերմանացի ազգերին ֆիզիկապես կրճատելու եւ վերացնելու ճանապարհով համաշխարհային տիրապետության հասնելու համար։
1960թ. դեկտեմբերն էր։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներս վերադառնում էինք Մոսկվայից։ Հայաստանի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Թովմասյանին և երկրորդ քարտուղար Զարուբյանին դիմելով՝ հաջողացրել էինք էքսկուրսիա գնալ Մոսկվա և Լենինգրադ՝ մեր դասախոս ընկեր Վ. Քոսյանի ղեկավարությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) պետությունների երկու խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա) և Գերմանա-ավստրիական բլոկի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915թ. միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Կայզերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան՝ Գերմանիային: Պատերազմական գործողություններն ընդգրկեցին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի տարածքները:
Եկավ հունվար ամիսը. ձյունը նստեց մեկ մետրի չափ: Դրությունը նորից փոխվեց: Ռուսները Էրզրումի գծում խիստ նեղել են թուրքերին և շուտով կարող է Էրզրումը գրավեն: Թուրք կառավարությունը գազազել է. նորից խիստ հրաման է տվել, որ ոչ մի հայ չմնա, հայտնաբերել և անխնա կոտորել: Մենք նորից ընկանք տագնապի մեջ… Մյուս օրը, ժամը տասներկուսին, մենք թողեցինք մեր «բնակարանը» և ոչ մի բան հետներս չվերցնելով՝ ընկանք ճանապարհ, բայց ինչ ճանապարհ… Ձյունը մեկ մետրի չափ նստած է: Ճանապարհի ոչ մի հետք չկա: Պարզկա գիշեր է: Աստղերը փայլում են, կարծես էլեկտրական լամպեր լինեն: Ձյունը չի ամրացել: Մինչ գոտկատեղը թաղվում ենք, քայլել չի լինում…