Պատմության էջերից
Առաջին հրանոթը պատրաստվել է 1132 թվականին, վառոդի հայրենիք Չինաստանում, գյուտարար Չեն Հույի կողմից: Փողը պատրաստվել է սնամեջ բամբուկից, որի մի ծայրն ամուր խցանված է եղել, իսկ մյուս ծայրից վառոդ է լցվել և լրացուցիչ անցքի օգնությամբ այրվել:
Ծովերի նախկին տիրուհու` Մեծ Բրիտանիայի նավատորմում նավերի անվանակոչությունը կատարվում է պատմական ժառանգորդության ավանդույթների խստագույն պահպանմամբ: Անգլիացիներն ունեն «Արկ Ռոյալ» («Արքայական տապան») անունով ավիակիր, որի ակունքները հասնում են մինչեւ նույնանուն թիանավը, որը ջուրն էր իջեցվել 1587 թ. եւ մարտնչել էր իսպանական «Անպարտելի արմադայի» դեմ:
Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող հեղինակները Արմին Թ.Վեգներին ներկայացնում են առավելապես իբրեւ 1915-1916 թթ. Միջագետքում ծառայած սանիտար զինվոր կամ սպա: Դա, պարզապես, անգիտության հետեւանք է:
Երկրի եւ ժողովրդի համար դժվարին ժամանակներում մտավորականի խոսքն առավել կշիռ եւ հնչեղություն է ստանում, ոտքի հանում, ոգեշնչում մարդկանց։ Այդպիսին եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ասմունքի հռչակավոր վարպետ Սուրեն Քոչարյանի խոսքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Կարելի է ենթադրել, որ մարդկության պատմությանը հայտնի են բազմաթիվ «ճակատագրական» երկվորյակներ, որոնք ենթարկվում են մեզ անծանոթ ուժերին եւ օրենքներին:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժամ առ ժամ անհրաժեշտություն էր դառնում Ազգային բանակի ստեղծման հարցը:
1990 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունում է ՆԳ նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 411 որոշումը: Ստորաբաժանումները պետք է իրականացնեին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն ու երկրի ներսում ներքին կարգի պահպանությունը: 1990 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 420 հրամանով ստեղծվում է ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ: