Պատմության էջերից
Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների` հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:
Հայ նշանավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնացի» արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները:
Ռուբեն Էքսերջյան: Հայտնագործել է զենիթային հրանոթները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործում էին ԱՄՆ ռազմական ուժերը:
Անվանի գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը հայ մշակույթի երախտավորներից էր, հեղինակը «Խոդեդան», «Ռանչպարների կանչը» վեպերի, որոնցով մեզ ժառանգեց հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, հայրենասիրական մեծ ոգին, չարի դեմ ժառանգած նրանց առասպելական կերպարը։ Այդ գրքերը հայ ոգու հանրագիտարան կարելի է համարել։ Եվ ճիշտ էր նրա կրտսեր գրչընկեր Մուշեղ Գալշոյանը. «Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր□նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»։ Բրաբիոն ծաղիկը, որ ազատ կյանքի, երջանկության խորհրդանիշն էր։
Նշանավոր արեւելագետ, ակադեմիկոս Վ. Գորդլեւսկին ականատես է եղել, թե ինչպես հայերը, իրենց բնօրրանը թողած, 1917թ. ռուսական զորքերի նահանջի ժամանակ զանգվածաբար գաղթում էին Անդրկովկաս՝ փրկվելով ֆիզիկական ոչնչացումից։ Նույնիսկ այդպիսի ծանր օրերին հայերի պահվածքը նրան հիացմունք է պատճառել, եւ այդ մասին գրել է ծավալուն հոդված, որից ներկայացնում ենք մի հատված։
1889թ. մայիսի 15-ին մշեցի Հակոբ Սարկավագի հայդուկային խմբին միանալու մտադրությամբ, Սալմաստից դուրս գալով, Վանի ճանապարհն են բռնում երեք հայրենասեր երիտասարդներ՝ Վարդան Գոլոշյանը, Հովհաննես Ագրիպասյանը եւ Կարապետ Գուլագսզյանը։ Սպիտակ կոչված աղբյուրի մոտ եռյակն անսպասելիորեն մարտի է բռնվում այդ կողմերով անցնող թուրքական ոստիկանական ջոկատի հետ, անհավասար կռվում առաջին երկուսը զոհվում են, երրորդին հաջողվում է խույս տալ հետապնդումից։ Հետագայում (1913թ.) «Հորիզոն» թերթը տպագրում է Վարդան Գոլոշյանի վերջին նամակը՝ ուղղված հորը։ Թվագրված է՝ 1889թ. մարտի 19։ Այսինքն՝ գրվել է քաջ ֆիդայու զոհվելուց երկու ամիս առաջ։