Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԽՈՏՈՐՋՈՒՐՑԻՆԵՐ

Կառլոս Չախալյանի պատմությունից հետո Թիֆլիսի խոտորջուրցի փռապանները ուրվականների պես էին շրջում, իրենց անգամ իրենց կանանց արժանի չէին համարում։ Նրանք մեռել, բայց կարողացել էին պատվով մեռնել՝ ամեն ինչից զրկվելուց հետո ինչո՞ւ էին իրենք ապրում, չէին հասկանում։
Վերջապես հասկացան։
Շատ ժամանակ չանցավ, ու Քաբուլից Մոսկվայի վրայով տուն վերադառնալիս Ջեմալ փաշան որոշեց մի քանի օր Թիֆլիսում մնալ։ Նա շատ էր լսել վրաց գեղեցկուհիների, Կախեթի գինու, գուսանների հուզաթաթավ երգի մասին։ Աշխարհն ո՜ւմ էր մնացել, որ իրեն մնար՝ փաշայի սիրտը քեֆ, ուրախություն էր ուզում։ Այդ մասին առաջինը Օգոս Սչանյանն իմացավ ու առավոտ շուտ Պողոս Պողոսյանի փուռը խուժելով, սովորական բարեւ-բարի լույսի փոխարեն, վրա տվեց.

ՅՈՆ ԱՐՄՅԱՆՈՒԼ (Ioan Armeanul, Viteaz. մահ. 1574)-Ռազմական-քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար (1572-74)։ Կոչվել է նաեւ Յոն Քաջ կամ Անգութ։ Սերել է Լեհաստանի թագավոր Շտեֆան Մեծի եւ լեհահայ Սերեբկովիչի ընտանիքից։ Հայուհի Սերպեգայի եւ ռումին իշխան Շտեֆանիցի որդին։ Ազգակցական կապերի մեջ է եղել եւ նամակագրություն ունեցել Ռուսիայի ցար Իվան Ահեղի հետ։ 1551-ին փորձել է գրավել Մոլդովայի գահը։ 1560-ականներին թուրքերի կողմից աքսորվել է Հռոդոս կղզի։ Որոշ ժամանակ անց թուրքերը, դժգոհ լինելով մոլդովական իշխանի լեհական կողմնորոշումից, Յոնին են հանձնել Մոլդովայի գահը։ Մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել է Յասսի, հատել իր պատկերով դրամ, ստեղծել մեծաքանակ զորք։ Ժողովուրդը նրան կոչել է «Մոլդովայի հայր»։

ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԱՂԲՅՈՒՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ

Քրիստոնեական ժայռարմատ հավատքով ու մեր ժողովրդի տառապանքի, նեղության ու չարչարալից կյանքի երկունքով նվիրականացած ու երկնված հայ գիրքը կազմում է մեր ժողովրդի գոյության գլխավորագույն կռվաններից մեկը: Հայ գիրքը մեր ժողովրդի տառապալից կյանքի վկայարանն է, հոգեկան աշխարհը հայ մարդու, հայ գիրքը… աստվածաբույր ճշմարտությունների շտեմարան, հայի հանճարեղ մտքի ստեղծագործության արդյունք, գիտության ու լույսի փարոս, տիեզերքի Արարչի փառաբանանքի կոթող, հայ մտքի և հոգու փիլիսոփայական ճախրանքի վերնատուն, հայկազյան որդոց հաղորդության սկիհ, ոսկեդարի մեր ոսկեղենիկ լեզվի ու լուսասփյուռ հավատքի գանձարան, հայոց քաջաց-քաջերի կյանքի դրվատիք, հայկյան ցեղի զավակաց հավերժության գրավական, հայ ինքնուրույնության արթուն պահակ, Թորգոմյան ազգի զավակների կենսապարգև հաց ու… կարելի է դեռևս շարունակել մեր մտածումների թելը՝ հասնելու համար ներկային, այսօրվան, երբ մենք, իբրև աշակերտներ, Սահակ-Մեսրոպյան անմահանուն զույգի սիրով վառված ու քրիստոնեական հավատքով զորացած՝ ուզում ենք մի պահ հաղորդակից դառնալ մեր հայրերի տառապալից կյանքին և հաղորդվել նրանց իրագործած կոթողային գործերով:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ...

Քանի՜ սերունդ է քո նվիրական տեսիլքը փայփայել իր բաղձալի երազներում, քանի հայորդու աննկուն կամքն է վանդակվել խորհրդային բանտերում, քանի ազատաբաղձ պոռթկում է ճզմել տոտալիտար ռեժիմի մամլիչը□ բայց քո տենչանքը մեր հոգիներում ոչ ոք չէր կարող սպանել։ Այդ տենչանքը մեզ Ազատության հրապարակ բերեց՝ քեզ գտնելու այլեւս անկասելի կամքով, քո գոյության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։ Դու էիր մեզ այդքան միակամ, անձնազոհ, հպարտ ու հերոսական դարձրել։ Կենաց□մահու կռվի բոցերում ծնվեց քո ամենաթանկ զավակը՝ Ազգային բանակը, քո լինելության, քո անվտանգության առաջին երաշխավորը։ Նա մեծացավ, հասակ առավ, պնդեց բազուկը, զորացրեց ոգին եւ այսօր կանգնած է անսասան իր բիբլիական հողի վրա, կանգնած է հզոր ու անպարտ, հայրենասեր ու հերոսական։ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 22-րդ տարեդարձը՝ ազատագրված Արցախով, հաղթանակած բանակով։ Թող չկտրվի հաղթանակներիդ դարերից եկող ոսկե շղթան, եւ հավերժական լինի երթդ։

ՀՐԱՊԱՐԱԿԸ` ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Սկզբում խաղաղ ու կայուն անդորր էր. կարմիրների երկրի հսկա ջրաղացքարը անշեղորեն պտտվում ու հավասարության և եղբայրության աղուհաց էր բաժանում աջ և ահյակ, կարմիրների ծիածանը ճտվտում ու բազմազգ ժողովրդի մեջ իր հրճվանքն էր հավասարապես բաշխում, գերտերության ղեկավարը փռշտում էր կարմիրների մայրաքաղաքում, ու տողանի կանգնած խայտաբղետ զանգվածը զինվորական խմբաձայնով երախտագիտորեն արձագանքում էր` առողջություն… Շինծու, թե իրական` ապահովությունն առկա էր. գաղափարախոսության լրջությունը առանձնապես լուրջ չընդունելով` ապրում էին կեցության նվազագույն խնդիրը լուծված տեսնելու գիտակցությամբ, իսկ գերտերության ղեկավար կազմի զառամախտով տառապող ծերակույտը, անհոգ խաղաղության մեջ մրափելով, իրենց խարխլված ուղեղների զառանցանքը կաղնեփայտե դագաղում հավերժության պատրանքով ամփոփելու հեքիաթն էր հյուսում: Այդ հետո էր, որ տիեզերական շերեփն անակնկալ կախվեց ու խառնեց ժամանակի չափումները:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ -Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։

Ջոկի հրամանատար Վանյա էռնեստի Մեհրաբյան, մականունը՝ Շեյթան: Այցս` Ղշլաղ-Ծաղկաշատ` նահատակներին, մրմունջս` դիրքի կանգնած սև քարերին:
Ողջերի մասին: Քանի որ ողջերից ընդամենը մի քանի հոգի են կենդանություն տալիս ծաղկած ժայռերով, կանաչ ձորերով պարուրված գյուղին, իսկ մեծամասնությունը ցրված է մարդաշատ բնակավայրերում ու մեծ քաղաքներում, ուզում եմ նրանց մասին իմանան ընթերցողների ավելի լայն շրջանում: Գյուղը ազգային հերոս Նիկոլ Դումանի ծննդավայրն է, ունի հերոսի անունով տուն- թանգարան, այցելուների կողմից ճանաչված փոքրիկ, գեղեցիկ զբոսավայր: Նիկոլ Դումանի արյան կանչով ոտքի են ելել իր հետնորդները, վրեժի են ելել ներկայի և անցյալի համար: Ինչպես ուխտի գնացողը, ես ևս առանց հարց ու փորձի, ոտքով հասել եմ Ղշլաղ: Միայն մեկին, (հետո իմացել եմ Միքայելի եղբայրն է), հարցրի. «Որտե՞ղ են գնդացրորդներ Արմենենց և Գուրգենենց տները»: Պատասխանեցին՝ հաջորդ գյուղում: