Պատմության էջերից
Օգոստոսի 6-ը «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի կանխարգելման համար» միջազգային շարժման գործադիր կոմիտեի որոշմամբ նշվում է որպես «Աշխարհի բժիշկները խաղաղության համար» միջազգային օր: Ռմբահարումից 10 տարի անց՝ 1955թ. օգոստոսի 6-ին, Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի արգելման առաջին միջազգային կոնֆերանսը, իսկ 1985թ. Խաղաղ օվկիանոսի հարավային մասը հայտարարվեց ոչ միջուկային գոտի (Ռարոտոնգի պայմանագիր):
Լիճք գյուղի համայնքապետ, Արցախյան ազատամարտի մասնակից ԳՆԵԼ ԳԱՌՆԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ծնվել է Մարտունու շրջանի Լիճք գյուղում, 1959թ. հունիսի 26-ին: 1988թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կազմավորել են գյուղի կամավորական ջոկատը:
Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խճուղու գրավումը եւ Ղարաբաղը երկու մասի բաժանելը, թվում էր` բեկում կառաջացներ պատերազմում, եւ Ղարաբաղը շուտով անձնատուր կլիներ: Սակայն դա պատրանք էր: Ապրիլի 5-13-ը մղված մարտերում հակառակորդը պարտություններ կրեց, հատկապես Սղնախի մարտում, որից հետո թշնամին գլխապատառ ճողոպրեց ճակատից:
Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) վճռական մարտական գործողություններից է: Տեղի է ունեցել 1943թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը և համարվում է Մոսկվայի (30.09.1941թ. – 20.04.1942թ.) և Ստալինգրադի ( 17.07.1942թ .- 02.02.1943թ.) ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն է ունեցել, քանի որ խորհրդային զորքերի` հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի` «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց:
1920 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունները ստվեր գցեցին 1905-1906 եւ 1918 թվականների ընդհարումների վրա: Ասկերանի, Շուշիի, Ստեփանակերտի, Դիզակի ճակատներում բորբոքված մարտերում հայերը կենաց-մահու պայքար էին մղում թշնամու դեմ: Ասկերանի պաշտպանությունը հանձնարարված էր ազգային ազատագրական պայքարի հին մարտիկ Միքայել Բադալքյոխյանին (Դալի Ղազար), որի հրամանատարության տակ կային Խաչեն եւ Քյաթուկ գյուղերի 250 զինվորներ:
Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը եւ կանխազգալով դեպքերի անբարենպաստ ընթացքը` Ղարաբաղի քաղաքական ուժերը դեռեւս 1917 թ. վերջերին գործնական քայլերի դիմեցին երկրամասի բնականոն զարգացումը ապահովելու համար: Առաջնային ու հրատապ խնդիրներից էր ինքնապաշտպանության կազմակերպումը:
Այս տեսակետից առանցքային նշանակություն էր ձեռք բերում Ասկերանը, որպես Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանների դարպաս: Դրանում համոզվելու համար թերեւս բավական է նկատի առնել, որ Ասկերանից մինչեւ Կապանի հանքերը մեկ խճուղի էր ձգվում, որի պաշտպանությունը ռազմավարական անհրաժեշտություն էր:
Շուշիի իրենց հավատակիցներին օգնության հասնելու նպատակով Աղդամից անվանի թուրքերից Ադիգյոզալբեկ Ադիգյոզալովի 200 ձիավորները հարձակվեցին Ասկերանի պաշտպանների վրա, բայց, հանդիպելով մի քանի տասնյակի հասնող հայ մարտիկների համազարկերին, նահանջեցին: Համալրում ստանալով՝ հակառակորդը հետմիջօրեին վերսկսեց գրոհը: Ասկերանի, ինչպես նաեւ Խաչենի ու Վարանդայի մոտակա գյուղերի բնակիչները օգնության հասան ամրոցի պաշտպաններին եւ ստիպեցին թաթարներին նահանջել: Համազասպ Սրվանձտյանի շարժունակ խումբը հանկարծահաս գրոհով նպաստեց հակառակորդի լրիվ ջախջախմանը Խրամորթ եւ Ոսկեվազ գյուղերի արանքում: