Պատմության էջերից
Միջանցքի հյուսիսն արդեն անվտանգ էր, բայց հարավում դեռեւս թեժ մարտեր էին: Թշնամին, իհարկե, չէր հաշտվում Լաչինի, հիմա էլ նաեւ Քելբաջարի (Քարվաճառի) կորստի հետ: Այդ օրերին սարերի լանջին փռված Լաչինը մեռած էր…
Նայում ենք մեռած քաղաքին, այն քաղաքին, որ 70 տարի ամուր փակել էր Արցախի դռները:
Շարժվում ենք հյուսիս՝ դեպի Ղոչազ, որի ստորոտին է նույնանուն հայոց պատմական գյուղը: Այստեղ օրեր առաջ թշնամին էր ամրացած եւ սպառնում էր Արցախ-Հայաստան ճանապարհը վերստին գոցել: Այդ օրերին Ղոչազի դիմաց՝ Մոլալար կոչվող գյուղում, մենք էինք՝ Մասիսի զորամասի զինվորները՝ Գնել Մանուկյանի (Գագո) հրամանատարությամբ, իսկ ավելի վերեւում ոստիկանության տղաներն էին:
25 տարի առաջ՝ 1984թ., ապրիլի 13-16-ը Փարիզում կայացավ ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Տարբեր երկրների հայտնի գիտնականներից, իրավաբաններից, քաղաքական գործիչներից բաղկացած հասարակական այս դատարանն իր ընդունած եզրափակիչ փաստաթղթի նախաբանում ամրագրեց, որ քրեական առումով չկա ավելի ծանր հանցանք, քան էթնիկ պատկանելության համար որեւէ ժողովրդի կանոնավոր բնաջնջման կանխամտածված պետական քաղաքականությունը։
Հարևան գավառների հեղափոխական կառույցների գործողությունները համադրելու և միասնաբար գործելու ծրագրերը մշակելու նպատակով նա նույն տարվա ամռանը Հրայրի ընկերակցությամբ մեկնում է Վան՝ հանդիպելու Վարդգեսի և ՀՅԴ Շամի կենտր. կոմիտեի հետ: Հրայր Դժոխքն ու Վարդգեսը, ինչպես հայտնի է, ընդհանուր ապստամբության կազմակերպման արմատական տեսաբաններն էին ու կողմնակիցները: Թուրք իշխանությունները խստորեն վերահսկում էին Սասուն տանող ուղիները և այդ պայմաններում հնարավոր չէր մեծ քանակությամբ զենք տեղափոխել ու զինել ժողովրդին:
Սերգեյ Աղավելյանը ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Նախիջևանի հինավուրց Բիստ գյուղում: 1932թ. ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը: 1935-1938թթ. սովորել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտում, իսկ 1941թ. ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ակադեմիան: Աղավելյանի փառավոր մարտական ուղին սկսվեց «Նորմանդիա-Նեման» ավիագնդի կազմում:
ԽՍՀՄ-ում ջրածնային ռումբ ստեղծած Սախարովը, սպառազինությունների մրցավազքից ահաբեկված, դիմում է Խրուշչովին, որպեսզի այսուհետ գիտնականները մասնակցեն երկրի ղեկավարների կողմից քաղաքական կարևոր որոշումների ընդունմանը։ Նիկիտա Սերգեևիչը իրեն հատուկ հումորով պատասխանում է.
-Մի անգամ ծերուկը գիշերով աղոթում է «Տեր Աստվա՛ծ, ամրացրու և ուղղություն տուր»։ Պառավը լսում է և շշնջում. «Թող Տեր Աստված ամրացնի, ուղղությունը ես կտամ…»։
Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։
Կան մարդիկ, որոնց կարող ես տեսնել մեկ անգամ և չմոռանալ ամբողջ կյանքում: Այդպիսին էր Մոնթե Մելքոնյանը` Ավոն, բյուրեղյա մաքրությամբ, ազնվությամբ օժտված հրամանատարը: Ես բախտ եմ ունեցել ընդամենը երկու օր շփվելու նրա հետ:
1992-ի սկզբին Արցախում վիճակը ծանր էր, մանավանդ՝ Մարտունու շրջանում, որտեղ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն էր Հ.Հարոյանը, որի տեղակալ նշանակվեց Մոնթե Մելքոնյանը, որին ի սկզբանե բոլորն իբրեւ Ավո էին ճանաչում:
Ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի մասին մեր ակնարկը «Հայ զինվորում» հրապարակվեց ամիսներ առաջ։ Տակավին պատանի՝ պատերազմ մեկնած ազատամարտիկի հուշերը անհնար էր տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում, եւ ահա դրանցից մի քանիսը այսօր ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը… Ոգեկոչելու այն հերոսական ու վեհ տարիները, երբ Արցախյան պատերազմի բոցերում ծնվում էին բազմաթիվ ասքեր ու դյուցազներգություններ, երբ Արցախի անկախության զոհասեղանը ներկվում էր քաջերի արյամբ ու հառնում էր անկախ ու հզոր Հայաստանի տեսլականը։