Պատմության էջերից
1992թ. հունվարի 26-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրոհում են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա: Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 100-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են Արյունոտ ձոր:
1993թ. ապրիլի 10-ին հակառակորդը ծածուկ անցնելով մեր սահմանը՝ մտավ Շիկահող գյուղի թիկունք՝ մտադիր լինելով փակել Կապան-Շիշկերտ ճանապարհը և իր տրամադրության տակ վերցնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը: Սակայն բրիգադի հրամանատարության, անձնակազմի խիզախության և մարտական բարձր ոգու շնորհիվ թշնամին հետ շպրտվեց՝ կրելով մեծաթիվ կորուստներ: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բրիգադի հրամանատարության առջև խնդիր դրվեց համագործակցելու ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ, մասնակցելու Կուբաթլուի, Զանգելանի, Մինջևանի ազատագրման մարտերին, որը նույնպես հաջողությամբ իրականացվեց. մասամբ ազատագրվեցին պատմական Սյունիքի Բարգուշատ և Չավանդուր գավառները, որով էլ պայմանավորվեց Զանգեզուրի անվտանգությունը:
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Տասիվերստ փոքրիկ գյուղն այն ժամանակ՝ 1990թ. աշնանը, տխուր էր, բայց գեղեցիկ: Ծաղկաձոր կոչեցինք գետակի հովտում, անտառապատ սարալանջի հովանու տակ ծվարած հայոց շենը, որի միջով անցնում էր Լաչին-Շուշի մայրուղին՝ իր հետ բերելով թուրքական չարիք: Նույն ճանապարհից քիչ վերև մեր շտաբն էր՝ այժմ ավերակ ու տխուր, կարոտով լի: Այդ տանն էինք ապրում. եթե իհարկե կարելի էր ապրել: Գիշերները հսկում էինք դիրքերում, շտաբում մնում էին 2-3 հոգի՝ տարածքի` չորս կողմից թուրքերով շրջապատված 3 հայկական գյուղերի՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, շտաբների հետ կապ պահպանելու և, հարկ եղած դեպքում, դիրքերում հսկողներին լուրեր հաղորդելու համար:
«Ես մեկնում եմ մեծ «Միգուցեն» որոնելու»,- ասել է ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն (1494-1553)՝ մահվանից առաջ կարդինալ Շատիլյոնին ուղղված նամակում։
Ամերիկացի իրավաբան Ջեյմս Սքելլի Ռայթը 1971թ. հունիսի 19-ին, իր անհամաձայնությունը հայտնելով օկրուգի վճռաբեկ դատարանի որոշմանը, որով արգելվում էր Պենտագոնի փաստաթղթերը հրապարակել «Վաշինգտոն փոստ» թերթում», ասել է.
-Դեմոկրատիան աշխատում է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը տեղեկացված է։
ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը 2003թ. հունվարի 22-ին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
-Դուք կարծում եք, որ Եվրոպան Գերմանիան ու Ֆրանսիան են։ Ես այդպես չեմ մտածում։ Ըստ իս, դա հին Եվրոպան է։ Եվրոպայի ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք։
Այս խոսքից հետո շրջանառության մեջ են դրվում «Հին Եվրոպա» և «Նոր Եվրոպա» (ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մեջ վերջերս մտած պետությունները») արտահայտությունները։
1991-94թթ. Արցախյան պատերազմի նշանակության մասին շատ է գրվել ու խոսվել: Այն 20-րդ դարավերջի մեր ամենանշանակալի ձեռքբերումն է, քանի որ և՛ հաղթանակ էր, և՛ պատմական արդարության վերականգնում, և՛ անկախ պետականության հռչակում ու պահպանում: Դժվար է բառերով գնահատել Հայաստանի Հանրապետության անկախության նշանակությունը: Դա հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, որի ճանապարհը եղավ դժվարին ու կորուստներով լի, սակայն մեզ տվեց հպարտություն և սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականություն: