Տարածաշրջան
Գրել էինք թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի եւ լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց եւս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners եւ Burson-Marsteller:
Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Արդեն ակնհայտ է, որ Ալիև – Փաշաևներ տանդեմին խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածությունը՝ իր իշխանությունը ոչ միայն կայունացնելու, այլ արդեն՝ գոնե պահելու համար: Տարածաշրջանային զարգացումների ազդեցության տակ Ադրբեջանում աճում է հեղաշրջման վտանգը, որի հեղինակները կարող են լինել ինչպես Արևմուտքից, այդպես էլ՝ նույնիսկ Անկարայից ու Էր Ռիադից:
Քանի որ Թուրքիան համաշխարհային դատապարտման թիրախ է դարձել մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել վարկաբեկված հեղինակությունը:
Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը մի ադրբեջանցի միլիարդատիրոջից որպես նվեր ստանալու փաստը, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը…
Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ՝ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի եւ ազնիվ քաղաքական գործչի: