Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԱԼԻԵՎՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՇԻԱ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ

Ալիևները Ադրբեջանում սերմանում են սուննի դավանանքը, որպեսզի հեռացնեն երկիրը Իրանից և ավելի մերձեցնեն Թուրքիային ու Ղազախստանին: Գործընթացը սկսվել է շուրջ տասը տարի առաջ ու վերջին ժամանակներս ավելի լայն թափ է առել:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ

Մարտի 10-ին Ռուսաստան էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցը մեկօրյա էր, սակայն բավականին հագեցած: Քննարկվել են ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կողմերը կարողացել են շատ հարցերի շուրջ փոխըմբռնման հասնել, իսկ թուրքական ԶԼՄ-ները գրում են «հաղթանակների» մասին:

ԻՍՐԱՅԵԼԸ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ Է ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ Մոսկվա է այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Թեման» կրկին եղել է Սիրիան: Նեթանյահուն փորձել է կանխել Սիրիայում Իրանի դերակատարության հետագա մեծացումը:

ԱԼԻԵՎԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԽԱՓԱՆՎԵՑԻՆ

Արցախի հետ շփման գծում իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերն ակտիվացան նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի՝ երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու հրամանից հետո: Ադրբեջանի ներքին գործերի նախարարն էլ (Ալիևի խնամիների՝ Փաշաևների կլանից) սեփական որդուն նշանակեց իր տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան։

ՊԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին «հրաժեշտի» հայտարարություն է տարածել, որում ընդունում է ԻՊ պարտությունը Հյուսիսային Իրաքում:

ԹԵՀՐԱՆԸ՝ ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԽԹԱՆ

Մերձավոր Արևելքում Իրանի դերակատարության բարձրացումը և ռազմական նոր ծրագրերը լուրջ անհանգստություն են առաջացրել Իսրայելում: Իր շահերի պաշտպանության համար Թել Ավիվը նույնիսկ պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել իր նախկին հակառակորդ արաբական երկրների հետ:

ԱՆԿԱՐԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի

Թուրքիան փորձում է մեծացնել իր դերակատարությունը Հարավարեւելյան Եվրոպայում: Բալկանյան երկրների մի մասն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է կամ թեկնածու, սակայն դա չի խանգարում Թուրքիային պարբերաբար բարձրացնելու Էգեյան ծովի այս կամ այն կղզու պատկանելության հարցը, նույնիսկ սպառնալու Հունաստանին ռազմական գործողություններով: