Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՐԿԻ՞ ԱԼԻԵՎԻՆ

Արցախի հետ սահմանին իրավիճակը մշտապես ապակայունացնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է պահպանել իր իշխանությունը և ապահովել դրա ժառանգաբար փոխանցումը: Այդ նպատակով շարունակաբար ստեղծվում է պատերազմի վերսկսման պատրանք, որպեսզի Ադրբեջանի հանրությունը չկենտրոնանա սոցիալ-տնտեսական առկա խնդիրների և անարդարության վրա: Իլհամ Ալիևը ոչ միայն ձգտում է վերականգնել երկրի ազգաբնակչության հավատը սեփական «հաղթական» բանակի նկատմամբ, այլ նաև թաքցնում է պաշտպանական ոլորտի միջոցով երկրի պետբյուջեի միջոցները մսխելը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրության փոփոխության հանրաքվե: Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրենսդրական այս նախաձեռնությամբ հանրապետությունը խորհրդարանականից դառնալու է նախագահական:

ԹԵՀՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ անուղղակի միջամտությունը Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ Եմենի ներքին զարգացումներին, լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում: Օբամայից հետո այժմ արդեն ԱՄՆ-ի նոր՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է հայտարարում Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նախորդ վարչակազմի նման չբացառելով նույնիսկ ռազմական միջամտություն, եթե Իրանը շարունակի միջուկային զենքի ստեղծման իր ծրագրերի իրականացումը:

ՍԻՐԻԱ. ՄԱՍՆԱՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Օրերս Աստանայում տեղի ունեցավ սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր ուժերի պատվիրակությունները, կազմակերպիչ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎՈՒՄ

Վերջին ամիսներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում, ինչն ավելի ցայտուն է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցից հետո: Եթե դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հրամայականի մասին, ապա 2016 թվականի աշնանը երկու տարբեր հայտարարություններով արդեն իսկ կասկածի տակ է դրել վերջինիս ամբողջականությունը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի կենսական տարածքներն են ոչ միայն Հյուսիսային Սիրիան եւ Հյուսիսային Իրաքը, այլ նաեւ՝ Նախիջեւանը: Ռիզայի համալսարանում էլ նա առանձնացրել է Ղարաբաղը՝ Ադրբեջանի ու Նախիջեւանի հետ մեկտեղ նշելով որպես առանձին քաղաքական միավոր: Այդ ամենը չէր կարող վրիպել ադրբեջանական վերնախավի ուշադրությունից:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ

Հունվարի 18-ին ՌԴ օդատիեզերական ուժերը Թուրքիայի օդուժի հետ միասին Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում իրականացրել են առաջին համատեղ ռազմական գործողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

ԻՐԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԾՈՎԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 7-ին Բաբ Էլ Մանդեպ նեղուցի մոտակայքում (Եմեն) լուրջ մարտեր են ընթացել Եմենի սուննի կառավարական զորքերի և Հութի իրանամետ շիական խմբավորման միջև: Երկու կողմից զոհվել է շուրջ 70 մարդ: Մարտերը շարունակվել են նաև հաջորդ օրը: Կառավարական ուժերը փորձել են գրավել նեղուցը վերահսկող Դհուբաբ ռազմական հենակետը, բայց ապարդյուն: Հութի խմբավորման զինյալները նույնիսկ արձակել են բալիստիկ երկու հրթիռ, որոնք, սակայն, խոցվել են կառավարական զորքերին աջակցող Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգի միջոցներով: Միջադեպին հետևել է Իրանի կոշտ արձագանքը: