Տարածաշրջան
Հալեպի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և նրանց կողմնակիցների ստորաբաժանումներից աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ուրվագծում ոչ միայն Սիրիայի, այլ նաև մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանի համար:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի համար լրջագույն վտանգ է դառնում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Պատժամիջոցներն ստիպեցին Իրանին մոբիլիզացնել ոչ միայն առկա ներուժը, այլ նաև տարածաշրջանի շիա ազգաբնակչությանը, ինչով Թեհրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի բոլոր հակամարտությունների մասնակից կողմը:
Թվում է` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անհավասարակշռված և հոգեկան շեղումներ ունեցող անձ է, սակայն իրականում իր հակասական պահվածքով և իրարամերժ հայտարարություններով նա կարծես շոշափում է Թուրքիայի շուրջ արկա աշխարհաքաղաքական դաշտը և փորձում առավելագույն օգուտներ քաղել:
Միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հիմնական արտադրող «Ազէներջի» ընկերությունը: Միջազգային վարկանիշային գործակալությունները, մասնավորապես՝ հեղինակավոր «Fitch Ratings»-ը նույնիսկ իջեցրել են այդ կազմակերպության վարկանիշային ցուցանիշը՝ գնահատելով այն որպես բացասական:
Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն:
Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել են արագ ավարտին հասցնել երկու երկրների համատեղ տնտեսական նախագծերը։