Տարածաշրջան
Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Թուրքիայում հեղաշրջման փորձից երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին, Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը պատասխանեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսպանիայի խոշորագույն «Էլ Պաիս» թերթի բարձրացրած վեց գրավոր հարցերի: Եվ երբ «Էլ Պաիսը» չհրապարակեց նրա պատասխանները, դոկտ. Բերքթայը որոշեց օգոստոսի 15-ին իր հարցազրույցը տեղադրել թուրքական «Սերբեսթիյեթ» կայքում՝ «Ցեղասպանությունը եղել և մնում է ցեղասպանություն՝ հեղաշրջմամբ կամ առանց դրա» վերնագրով:
Միացյալ Նահանգների Փասադենա քաղաքի (Կալիֆոռնիա) իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի:
Այժմ, երբ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփն ընտրել են իրենց փոխնախագահի թեկնածուներին, հայ դեմոկրատները պնդում են, որ սենատոր Թիմ Քեյնն ավելի լավ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ հանրապետական հայերը պնդում են, որ այս հարցում նախընտրում են նահանգապետ Մայք Փենսին: Մինչդեռ, ավելի կարևոր է, թե դա ի՞նչ կարևորություն ունի:
Օգոստոսի 3-ին լրանում է երկու տարին, երբ «Իսլամական պետություն» կոչվածի հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի էթնիկ զտումներին, կոտորածներին՝ ցեղասպանությանը:
Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, տասնյակ հազարավորները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության… Հնագույն մեր ժողովուրդը ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում անգամ հնարավոր չէր տեսնել:
Անցյալ ուրբաթ շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել՝ նախագահ Էրդողանին տապալելու համար: Մի պահ նույնիսկ ես ընկա այդ էյֆորիայի մեջ, մինչ հիշելը, որ թեև Էրդողանը ֆաշիստ ղեկավար է, սակայն թուրքական զինվորականությունը շատ ավելի վատն է… Թուրքիայում կատարված ռազմական չորս հեղաշրջումների ժամանակ՝ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին, գեներալների պայքարը իշխանության համար մշտապես ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով: