Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԹՈՒՐՔԱՑՄԱՆ 100 ՏԱՐԻ

Պանթյուրքիզմը մնում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական գծի քաղաքական-գաղափարական հիմքը: Երկրում կան ավելի քան 20 ոչ կառավարական կամ կառավարությանը կից կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի զբաղված են Անկարային բարեկամ կամ նրա հովանավորության տակ գտնվող պետությունների գոտու ստեղծման քարոզով:

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը համարվում են Մերձավոր ու Միջին Արևելքում ամենահզորներից մեկը: Դրանք ձևավորված են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային զորքերից, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից:

ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ

«ՏԻՌԱՍ» լրատվական գործակալության տարածած լրատվության համաձայն՝ օրերս Մոսկվայում կայացել է Ռուսաստանի թալիշների ակտիվի նիստը, որի մասնակիցները միանշանակ հավանություն են տվել թալիշական սփյուռքը ղեկավարող Իսմայիլ Շաբանովի և հեղինակավոր մտավորական, թալիշական շարժման առաջնորդ, քաղաքագետ Ֆախրադդին Աբոսզոդայի ելույթներին:

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

«Հայաստանի զինված ուժերը հետխորհրդային տարածաշրջանի ամենամարտունակներից մեկն են. երկրի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում բանակի պաշտպանունակության վրա:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Թալիշներն այլ ելք, քան սեփական պետություն ստեղծելը, չունեն

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսական աղետալի վիճակում հայտնված Ադրբեջանում սկսել են թափ ստանալ նախկինում իշխանությունների նկատմամբ չափավոր ընդդիմություն հանդիսացող ազգային շարժումները: Ինչպես տեղեկացնում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը՝ կենտրոնական իշխանության թուլացումը ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնագիտակցության մեծացման հիմք է ստեղծել: Այժմ նրանք դառնում են Ադրբեջանի կազմաքանդման գործընթացը արագացնող իրական ուժերից մեկը:

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՍԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից: m
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները:
Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին՝ կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ: Նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային դիտորդների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք: