Տարածաշրջան
Թուրքերի սրբավայր հանդիսացող Սուլեյման Շահի դամբարանի հնարավոր պայթեցումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից ստիպեց Թուրքիայի խորհրդարանին այս օրերին քննարկել Սիրիայի և Իրաքի տարածքներում թուրքական բանակի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության վերաբերյալ նախագիծը: Թե ի՞նչ հնարավոր քայլերի կարող է դիմել Անկարան, մեր թղթակից Բագրատ Մովսեսյանի հետ զրուցել է արևելագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Ադրբեջանաիրանական հարաբերությունները գնալով լարվում են: Ադրբեջանը շարունակում է հակաիրանական քայլեր ծավալել, իսկ թե ինչպե՞ս է Իրանը հակադարձում Ադրբեջանի հակաիրանական կեցվածքին, ինչո՞վ է պայմանավորված հատկապես վերջին տարիներին դրսեւորվող ակնհայտ լարվածությունը, մեր աշխատակից Շուշան Ստեփանյանին պարզաբանել է իրանագետ ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆԸ:
Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ընդունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի խոսքի ազատության խախտման համար:
Սեպտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսում ելույթ է ունեցել մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին և կոչ արել մասնատել Իրանը, քանի որ այդ երկրի բնակչության 52 տոկոսից ավելին ադրբեջանցիներ (թուրքեր) են: Պատգամավորի ելույթին ի պատասխան խիստ հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում Իրանի դեսպանատունը:
Այս խնդրին է անդրադարձել պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ռուսական «ԻԱ Ռեքս» գործակալությանը տված հարցազրույցում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այս տարվա հունիսին հրապարակած իր հոդվածներից մեկում Սիրիայում տիրող իրավիճակը բնորոշել է որպես գլոբալ սպառնալիք: Իսկ Իրաքում հռչակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Թե ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները, ներկայացնում է արաբագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ:
Թալիշներն իրենց թվաքանակով Անդրկովկասում 4-րդ էթնիկ խումբն են, և այլևս անհնար է հաշվի չառնել նրանց գործոնը տարածաշրջանում ուժերի հավասարակշռման և խաղաղության պահպանման գործում: Ադրբեջանի յուրաքանչյուր անհեռատես ու, որպես կանոն, ձախողված ռազմական արկածախնդրություն արցախյան ճակատում կարող է ծնունդ տալ անկախ Թալիշստանի:
Թաթերենը կամ կովկասյան պարսկերենը պատմական Շիրվանում իսլամական միջնադարում և ընդհուպ մինչև 20-րդ դարասկիզբը եղել է տարածքի հիմնական լեզուն, ինչը փաստում է նաև, այսպես կոչված, ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս-Ղուլի Աղա Բաքիխանովը: Հետագա տարիներին թյուրքականության ներդրման և բնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականության ակտիվ կիրարկման արդյունքում այն զգալիորեն դուրս է մղվել իր տարածման շրջաններից և ստացել լուսանցքային լեզվի կարգավիճակ: