Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ 30 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական կարգավորման համար։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զելենսկի. «Հոկտեմբերի 10-ից ուկրաինական էլեկտրակայանների 30 տոկոսը ոչնչացվել է, Ռուսաստանի հետ բանակցություններն այժմ հնարավոր չեն»:
Իսրայելի սփյուռքի գործերի նախարար Նահման Շայը Ռուսաստանին ԱԹՍ-ներ և բալիստիկ հրթիռներ տրամադրելու Իրանի պլանների մասին ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին կառավարությանն առաջարկել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Իսրայելը Լիբանանի հետ պատմական համաձայնության է հասել ծովային սահմանազատման շուրջ: Վարչապետ Յահիր Լապիդի գնահատմամբ՝ համաձայնագիրը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, կխթանի տնտեսությունը և կայունություն կապահովի երկրի հյուսիսային սահմանին: Նախագծում հաշվի են առնվել հրեական պետության և Լիբանանի հիմնական պահանջները:

ԴԱՏԱՊԱՐՏՈ՞ՒՄ, ԹԵ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 4-ին հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Ռազմագերիների վերադարձը սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, տեղեկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար, ինչպես նաև մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո աշխարհի տարբեր պետություններից հնչում են դատապարտող ելույթներ, շարունակվում են գործադրվել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական ջանքեր:

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման են անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Աշխարհի տարբեր պետություններից և միջազգային կառույցներից արձագանքել են ադրբեջանական ագրեսիային: