Տարածաշրջան
Թվերի լեզվով խոսենք. նորանկախ Ադրբեջանի առաջին մարդահամարի տվյալներով (1999թ.) Ադրբեջանի բնակչությունը նախորդ մարդահամարի համեմատ (1989թ.) աճել է 930 հազարով, մինչդեռ ադրբեջանցիների քանակը՝ մեկ միլիոն 400 հազարով։ Այսինքն՝ մոտ կես միլիոնով ավելի, քան հանրապետության ողջ բնակչությունը։ Ադրբեջանցի բնակչության աճի գերազանցությունը հանրապետության ողջ բնակչության նկատմամբ պետք է գնահատել որպես այդ երկրի կողմից իրականացվող բռնի ձուլման (ասիմիլյացիա) քաղաքականություն… Սա իսկական էթնոցիդ է, այսինքն՝ այլազգիներին ուղղված գենոցիդ։
Ադրբեջանցի քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլին «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Նախիջևանը տեղացի բնակչությունից ազատելու եւ այն արտասահմանցի քրդերով բնակեցնելու հատուկ ծրագիր գոյություն ունի, և որ Նախիջեւանը վաղուց վերածվել է Ադրբեջանի իշխանության քաղաքական լաբորատորիայի, Գուանտանամոյի նման բանտի, մռայլ կղզու:
Միանգամայն իրավացի եք։ Տեսե՛ք, ես համոզված եմ, որ Արեւմուտքը սիրիական խնդիրը փակելուց հետո լրջորեն զբաղվելու է Իրանով, ասել է թե, այդ երկրի մասնատումը գտնվելու է հիշյալ ուժերի նկրտումների կիզակետում… Այդ ծրագրի իրականացման գործում Ադրբեջանի հանրապետությանը վերապահված է գլխավոր դերերից մեկը։ Եվ այսօր արդեն ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե այդ երկիրը ինչու է այդպես տենդագին սպառազինվում եւ օր օրի ավելացնում ռազմական կարիքների համար նախատեսված բյուջեն, եւ ինչու է հսկայական միջոցներ եւ ուժեր վատնում արտաքին քարոզչության մեջ իր հարեւանների նկատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի, առավելությունների հասնելու համար։
Սիրիական բանակը մարտական ուղղաթիռների, տանկերի ու ծանր հրետանու կրակի աջակցությամբ գրոհում է երկրի մայրաքաղաքի հարավում գտնվող մի քանի թաղամասեր, հատկապես Դարայան ու մերձակա թաղամասերը, ինչի ադյունքում սպանվել են 35 գրոհայիններ: Վերջիններս նահանջում են բնակելի թաղամասերի խորքը և թաքնվում բնակելի շենքերում` պատճառ դառնալով խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի: Եվս մի քանի տասնյակ դիակներ են հայտնաբերվել Դամասկոսի հյուսիսային թաղամասերից մեկում:
Ռմբակոծման արդյունքում զոհվել է 12 մարդ: Իսկ նախօրեին, Դամասկոսի արվարձաններից մեկում զինված բախումների ընթացքում, ըստ իրավապաշտպանների տվյալների, զոհվել են տասնյակ մարդիկ: Ըստ նույն աղբյուրների, սիրիա-իրաքյան սահմանի մոտակայքում գտնվող Ալբու-Քամալ քաղաքում ապստամբներին հաջողվել է գրավել կառավարրական զորքերի հետախուզության շտաբն ու քաղաքի շուրջ գտնվող հսկիչ անցագրային կետերը:
Համաձայն «Al Arabia» հեռուստաալիքի, սիրիական ապստամբներին հաջողվել է պայթեցնել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը, ուր երեկ առավոտյան խորհրդակցության էին հավաքվել էին շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ: Ըստ նրանց պնդումների, ութ պայթուցիկ սարքերը լիովին ավերել են շինությունը, և այնտեղից ոչ ոք դուրս չի եկել:
Սիրիայի մայրաքաղաքի Մազայի շրջանում, ուր գտնվում են երկրի վարչապետի նստավայրն ու Իրանի դեսպանատան նորակառույց շենքը, երեկ նռնականետների կիրառմամբ ծանր մարտեր էին ընթանում: Ականատեսների վկայությամբ, մարտերի վայրից թանձր սև ծուխ էր բարձրանում, իսկ թաղամասը շրջապատած զինվորականներն ու ոստիկանությունը ձեռնարկելով անվտանգության լրացուցիչ միջոցներ, ստուգում էին բոլոր կասկածելի թվացող անցորդներին: