Տարածաշրջան
Եգիպտոսի պաշտպանության նախարար, երկրի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, մարշալ Հուսեյն Տանտավիի հրաժարականից ու եգիպտական բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Անանին պահեստազոր արձակելուց ընդամենը մեկ օր անց Եգիպտոսի նախագահը փոխել է երկրի զինված ուժերի երեք հիմնական զորատեսակների`ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության և ռազմածովային նավատորմի հրամանատարներին:
Եվ այսպես, իրավիճակը Սիրիայում շարունակվում է լարված մնալ: Եվ իշխանությունները, և հակակառավարական ուժերը բացահայտ ցույց են տվել իրենց նպատակներն ու կարողությունները: Երկու կողմերն էլ արդեն չեն թաքցնում, որ ընտրել են հակամարտության լուծման ուժային ճանապարհը` առաջնորդվելով «հաղթանակի համար բոլոր միջոցներն էլ լավ են» կարգախոսով: Դիվանագիտական ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս, շատերի կարծիքով ՄԱԿ-ի խաղարարար առաքելությունն էլ ձախողվել է, թեև օրեր առաջ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը երկարացվեց մեկ ամսով:
Սիրիայի ընդիմությունը դեմ է հակամարտության կարգավորման Իրանի մասնակցությանը, քանի որ «այդ երկիրը բացառապես ապակայունացնող դեր է խաղում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում»:
Հայտարարելով այդ մասին, ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին պնդել է, որ Իրանն աջակցում է իշխող վարչակազմին և փաստականորեն մասնակից է սիրիական ժողովրդի դեմ կատարվող նրա հանցագործություններին:
Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով անցած տարվա մարտին Սիրիայում ծայր առած զինված հակամարտության հետևանքով զոհվածների թիվը հասել է 16.500-ի: Նրանցից 11.486-ը քաղաքացիական անձինք են, որոնց թվում են նաև զինված ընդիմության ներկայացուցիչները, 4.151-ը՝ զինծառայողներ, իսկ 870-ը` դասալիքներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր ավելի քան 12.000 զոհերի և 230.000 փախստականների մասին:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում ձեռք բերված համաձայնությունների իմաստը հանգում է Ասադի վարչակարգի վախճանին. Փաստաթղթի եզրափակիչ մասում խոսք է գնում անցումային կառավարության մասին, որին պետք է հանձնվի ողջ իշխանությունը, և այս ուրբաթ կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում մասնակիցները կփորձեն լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վրա:
Սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքի, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան արվարձանների նկատմամբ, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվում էին գորհայինների ձեռքում:
Ի լրումն վերջին օրերին Սիրիայի հետ սահմանի մոտակայքում տանկերի, հրետանու և համազարկային կրակի կայանքների կենտրոնացման, Թուրքիան այս հատվածում վերատեղակայել է նաև «F-16» վեց կործանիչներ՝ իր այդ քայլը պատճառաբանելով վերջին շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների՝ երեք անգամ թուրքական սահմանին մոտենալու հանգամանքով, թեև Անկարան ընդունում է, որ օդային սահմանի խախտում այդուհանդերձ չի գրանցվել: