Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳՐԱՎԵԼ Է ԻԴԼԻԲԸ

Թեև կառավարական զորքերը լրիվ վերահսկում են անցած ամռանը զինված ապստամբների ձեռքն անցած քաղաքը, սակայն նահանգում դեռևս մնացել են զինված դիմադրության բազմաթիվ օջախներ:
Միաժամանակ երեկ առավոտյան սիրիական բանակը խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ լայնածավալ հարձակում է սկսել թուրք-սիրիական սահմանին գտնվող Էլ-Բարաա քաղաքի ուղղությամբ:

ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կանոններով` համաձայն վերջերս հանրաքվեով ընդունված նոր սահմանադրության: 50 տարի տևած արտակարգ դրության վերացումից հետո ընտրություններին կմասնակցեն բոլոր կուսակցությունները, և չորս տարի ժամկետով կընտրվի 250 պատգամավոր:

ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԱՍԱԴԻ ՈՒ ԱՆԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դամասկոսում տեղի ունեցած երկօրյա բանակցությունների ընթացքում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել: ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Կոֆի Անանը հայտարարել է, որ ինքը Ասադին է ներկայացրել սիրիական ճգնաժամի հաղթահարման մի քանի կոնկրետ առաջարկ, ինչը մեծապես կօգներ արյունահեղության դադարեցմանը:
Միաժամանակ Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլի ավարտին Անանը հայտարարել է, որ թեև «հեշտ չի լինելու հասնել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինքը լավատեսորեն է տրամադրված»:

ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցություններ կսկսի իր զինված խմբավորումների նկատմամբ կառավարական զորքերի ձեռնարկած մարտական գործողությունների իսպառ դադարեցումից, Բաշար Ասադի ու նրա կողմնակիցների իշխանազրկումից և բոլոր ձերբակալվածների ազատ արձակումից հետո միայն, քանի որ «զոհի և դահիճի միջև բանակցություններ հնարավոր չեն»:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ

Ահաբեկչության արմատները վաղ անցյալում են։ Դեռ Հին Կտակարանում պատմվում է զիլոտների ապստամբության մասին` ընդդեմ հռոմեական պետական հեթանոսության դեմ: Հավատն առ ճշմարիտ Աստված հրեական ապստամբներին դարձնում էր ոչ միայն մահից չվախեցող, այլև ռազմի դաշտում մահ փնտրող:

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

Եվրամիության արտգործնախարար Կատրին Էշթոնը միջազգային վեց միջնորդների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի անունից Թեհրանին առաջարկել է վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
Իր հերթին, Թեհրանը, որպես «բարի կամքի ու թափանցիկության» դրսևորում, համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Փարչինի փակ միջուկային կենտրոն, ինչը հրաժարվել էր անել մեկ ամիս առաջ: Վաշինգտոնը և որոշ արևմտյան պետություններ պնդում են, որ այնտեղ իրականացվում են ռազմական նշանակության միջուկային գաղտնի հետազոտություններ:

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՄՍՈՒՄ

Սիրիայի իշխանությունները Միջազգային Կարմիր Խաչի առաքելությանը դեռ թույլ չեն տվել մտնել Հոմս և մասնավորապես արյունալի մարտերի թատերաբեմ դարձած Բաբա Ամր թաղամաս, որը լրիվ զրկված է էներգամատակարարումից ու ջրից և գտնվում է հումանիտար աղետի եզրին: Համաձայն քաղաքից փախչող բնակիչների հայտարարությունների, կառավարական զորքերը, շուրջկալներ կազմակերպելով, դաժան դատաստան են տեսնում Հոմսում մնացած 14 տարեկանից բարձր տղամարդկանց նկատմամբ: