Տարածաշրջան
Հոմս քաղաքում բողոքի զանգվածային ցույցը ցրելիս արկի պայթյունից զոհվել են «France 2» հեռուստաալիքի թղթակիցն ու մեկ բելգիացի լրագրող: Ընդ որում օտարերկրյա լրագրողների խմբի այցելությունը Հոմս կազմակերպել էր Սիրիայի տեղեկատվության նախարարությունը: Հրետակոծման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է ութ մարդ, իսկ 25-ը վիրավորվել են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Լինն Պասկոն հայտարարել է, որ դեկտեմբերի 26-ից ի վեր, երբ երկիր ժամանեցին Արաբական պետությունների լիգայի դիտորդները, զոհվել է ևս 400 մարդ:
Լիգայի դիտորդներն անընդհատ քննադատության են ենթարկվում, քանի որ նրանց առաքելությունը դեռևս չի կարողացել դադարեցնել զինված բախումներն ու արյունահեղությունը:
ՄԱԿ-ի տվյալներով, անցած տարվա մարտին երկրում սկսված հուզումների ընթացքում զոհվել է ավելի քան 5.000 մարդ:
Մահապատիժը պատժի հնագույն ձեւերից է։ Համարվում է, որ այն առաջացել է «Աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» հինկտակարանյան սկզբունքից։ Ըստ դրա` մահապատիժն արդարացի է, եթե կիրառվում է մարդասպանի նկատմամբ: Մահապատժի տարածմանը նպաստեց նաեւ շատ հասարակություններում գոյություն ունեցող արյան վրեժխնդրության ավանդույթը, որը հետագայում փոխարինվեց պետության անունից իրականացվող օրինական մահապատժով։ Թեպետ հետագայում արյան վրեժխնդրությունը փոխարինվեց դրամական փոխհատուցմամբ` հօգուտ տուժողի, սակայն շատ երկրներում մահապատիժը պահպանվեց։
Իսլանդիան Պաղեստինը պաշտոնապես ճանաչել է որպես անկախ պետություն, ընդ որում` մինչև 1967 թվականի «վեցօրյա պատերազմն» ունեցած սահմաններով: Դա միայն իսլանդական իշխանությունների՞ որոշումն է, թե՞ քաղաքական նոր գործընթացի սկիզբ, ցույց կտան հետագա իրադարձությունները:
Այդ մասին հայտնել է երկրի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը, որի բնորոշմամբ «միջուկային օբյեկտը նախատեսված է քաղաքացիական նպատակների համար»:
Երկրի կենտրոնական նահանգներից Սպահանի Կոմշե քաղաքում կառուցվող «օբյեկտը» նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա երեք տարվա ընթացքում:
Սակայն նույն իսկ օրն Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությունը հերքել է այդ լուրը:
Երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում միանգամից մի քանի հարյուր զինծառայող միացել է ընդդիմությանը: Փաստը հաստատող տեսահոլովակն արդեն տեղադրվել է համացանցում, և պարզ երևում է, որ, հրաժարվելով համաքաղաքացիների վրա կրակել, զինծառայողները միանում են ընդդիմության բողոքի ելույթին:
Դրանից կարճ ժամանակ անց տեղի գյուղերից մեկը պարզել է «անկախության դրոշը», որը Սիրիայի պետական դրոշից տարբերվում է վերին շերտի ոչ թե կանաչ, այլ կարմիր գույնով, և հայտարարել Ասադի վարչակարգին չենթարկվելու մասին: