Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱԳԱՏԵ-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ զեկույցի հրապարակման նախօրեին Իրանը հայտարարել է, որ վերջին տարիներին միջուկային հետազոտությունների բնագավառում Իրանի թռիչքային զարգացումը, որի օրինակներից մեկը Ռուսաստանի օգնությամբ կառուցված Բուշերի ատոմակայանն է, երկրի կառավարությանը թույլ է տալիս ավելի ինքնուրույն գործել այս ասպարեզում և քննարկել միջուկային տեխնոլոգիաների արտահանման հնարավորությունը:

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ Է

ԱՄՆ հատուկ ծառայությունների պնդմամբ, նա նախկին խորհրդային գիտնական Վյաչեսլավ Դանիլչենկոն է, որ արդեն հինգ տարի իրանցիներին է տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն: Միաժամանակ, համաձայն նույն աղբյուրների, Թեհրանն ունի R265 գեներատորի` միջուկային ռեակցիան սկսող սարքի պատրաստման տեխնիկական հրահանգները:

ԼԱՎՐՈՎՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի իշխանությունները խոսում են Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու մասին, սակայն աններելի այդ սխալը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս խնդրի ռազմական լուծում գոյություն չունի»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նշելով, որ այլ պետության գործերին զինված միջամտությունը միայն ավելացնում է զոհերի թիվն ու մարդկային տառապանքները, ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ կանոնադրության համաձայն, ուժի կիրառումը թույլատրվում է միայն զինված հարձակման և ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշման դեպքում:

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախընտրում է Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրը լուծել ուժային ճանապարհով: Նա ասել է, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները գնալով ավելի հաճախ են զգուշացնում, որ երկու տարի անց Իրանը արդեն միջուկային զենք կունենա, իսկ ՄԱԳԱՏԵ-ն պնդում է, որ Իրանում արդեն ընթանում են միջուկային մարտագլխիկի համակարգչային մոդելավորման աշխատանքները: Համարվում է, որ այս զեկույցը կարող է շրջադարձային լինել Իրանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականության համար: Պաշտոնական Թեհրանն այս զեկույցն արդեն որակել է «կեղծ ու շինծու»:

ԱՄՆ-ՍԻՐԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՈՒՆԸ ՍՐՎՈՒՄ Է

Դամասկոսն ԱՄՆ-ին մեղադրում է ոչ միայն Սիրիայի ներքին գործերին կոպիտ միջամտելու, այլև ահաբեկիչներին ֆինանսավորելու համար: Նախօրեին, երբ Սիրիայի իշխանությունները, պահպանելով Արաբական պետությունների լիգայի հետ ձեռք բերված համաձայնությունը, ազատ արձակեցին զինված բախումներին անմիջականորեն չմասնակցած 550 քաղբանտարկյալի և ընդդիմությանը կոչ արեցին մեկ շաբաթվա ընթացքում հանձնել զենքը, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը սիրիական ընդիմությանը հրապարակավ կոչ արեց… շարունակել զինված պայքարը:

ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Իսրայելի բանակի հրամանատարությունը յուրաքանյուր 36 ժամը մեկ համապատասխան ճշգրտումներ է մտցնում գործողությունների այդ պլանում, որը իրականացնելու են երկրի ռազմաօդային ուժերը, քանի որ նախատեսվում է զանգվածային հարվածներ հասցնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին:
Արևմտյան մամուլը նաև հաղորդում է, որ օդաչուներն արդեն հստակ գիտեն իրենց կատարելիք խնդիրը, իսկ Իսրայելի կառավարությունը, ինչպես վարչապետի այնպես էլ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների ճնշմամբ հավանություն է տվել խնդրի լուծման ուժային տարբերակին:

ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Այդ մասին երկրի պաշտպանության նախարարությունը տարածել է սեղմ տեղեկատվություն, նշելով միայն, որ ռազմաօդային ուժերի «Պալմախիմ» բազայից հաջողությամբ իրականացվել է բալիստիկ հրթիռի ուժային սարքավորման հաջող փորձարկում և այլ մանրամասներ չի հայտնել:
Հատկանշական է, որ այս փորձարկումը համընկավ Թեհրանի միջուկային ծրագիրը վիժեցնելու նպատակով Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հրթիռային հարվածի հավանականության՝ ակտիվացած քննարկումների համապատկերին: