Տարածաշրջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն»։ Պուտինը նշել է, որ Եվրոպան խնդիր է դրել հրաժարվելու ռուսական էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։ Մինչդեռ եվրոպացիները բացահայտ խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը ասել է, որ Եվրամիությունը պետք է քննարկի Ռուսաստանի սառեցված արժութային պահուստների առգրավման հարցը, որպեսզի օգնի վճարել Ուկրաինայի վերականգնման ծախսերը հատուկ գործողության ավարտից հետո։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե եթե որևէ պետություն միջամտի Ուկրաինայում իրավիճակին եւ ռազմավարական առումով վտանգ ստեղծի Ռուսաստանի համար, կայծակնային հարվածներ կլինեն:
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակությանը` մանդատին համապատասխան և հաշվի առնելով 2020 թվականից հետո առաջացած տարածաշրջանային իրողությունները։
Հունվարի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության երաշխիքների տրամադրման ռուսական առաջարկներն ու փոխգործակցության հետագա քայլերը։ Այն հաջորդել է հունվարի 9-ից 10-ը Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններին:
Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միջուկային պատերազմի անթույլատրելիության, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքը կանխելու հայտարարությամբ, որում նշված է՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։