Տարածաշրջան
Իրանում հաջողությամբ փորձարկվել է հեռահար գործողության շառավղով ռադարային համակարգի նոր մոդելը: Նոր համակարգը կկարողանա թիրախներ հայտնաբերել մի քանի հազար կմ հեռավորության վրա:
Մի քանի տարի հետո այն կընդունվի սպառազինության:
Այս տարվա հունիսին Իրանի օդատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն արդեն հայտնել էր, որ իրենք սկսում են կիրառել Ghadir ռադարային համակարգեր: Մինչև 1,1 հազար կմ հեռավորության այն կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռներ, ինքնաթիռներ, ցածր թռչող արբանյակներ:
Թուրքիան չի կարող օգտագործել բալիստիկ հրթիռների արձակման մասին ՆԱՏՕ-ի ունեցած հետախուզական տվյալները, եթե ռազմաօդային ուժերի համար գնի ռուսական կամ չինական արտադրության զենիթահրթիռային և հակահրթիռային համակարգեր:
Այդ մասին դաշինքի ներկայացուցիչները նախազգուշացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որը ԶՀ և ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթ է անցկացնում: Նախնական տվյալներով, թուրքական կողմն առայժմ հրաժարվել է չինական և ռուսական առաջարկները դուրս հանել մրցույթի ցանկից:
Ռուսաստանի ցամաքային զորքերը սպառազինության կվերցնեն 120 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը:
«Իսկանդերները» կգնվեն 2011-2020թթ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում:
Բացի այդ, զորքերը կստանան «Կորնետ» հակատանկային հրթիռային համակարգի 180 կայաններ:
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը Սանկտ-Պետերբուրգի արտադրական մի քանի ձեռնարկություններում ծանոթացել է ռազմական նշանակության էլեկտրոնային տեխնոլոգիաների ոլորտում ռուսական նորագույն մշակումներին:
Նրան ներկայացրել են ուղղաթիռների համալիր վարժասարքեր, որոնց միջոցով անձնակազմը հստակեցնում է գործողությունները ինչպես սովորական, այնպես էլ բարդ և վթարային թռիչքների տարբեր իրադրություններում ժամանակային և տարածական իրական պայմաններին համապատասխան:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ զորքերին անհրաժեշտ անօդաչու թռչող ապարատները կարտադրվեն և կգնվեն Ռուսաստանում:
Նա նշել է, որ նախկինում իրենք Իսրայելից անօդաչուների մի խմբաքանակ են գնել, որն այժմ օգտագործվում է անձնակազմի ուսուցանման համար:
«Իրկուտ» կորպորացիան 10 տարի հետո կդադարեցնի ՍՈՒ-30ՄԿ կործանիչների արտադրությունը:
Այդ որոշումը կորպորացիայի նախագահ Ալեքսեյ ֆյոդորովը պատճառաբանել է այդ մոդելի ինքնաթիռների նկատմամբ պահանջարկի ակնկալվող նվազմամբ:
Հավանաբար, կործանիչների արտադրությունը կպահպանվի ավիաշինական այլ ձեռնարկությունում: