Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է Արկտիկայում, որի ընդերքում կան գազի և նավթի հարուստ հանքավայրեր, ռուսական շահերի պաշտպանության նպատակով կազմավորել երկու բրիգադ, որոնք հավանաբար կտեղակայվեն Մուրմանսկում կամ Արխանգելսկում:

2011 թվականին ՌԴ զինված ուժերում զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը թեև փոքր-ինչ նվազել են, սակայն շուրջ մեկ քառորդով ավելացել են ծեծկռտուքները, որոնց երկու երրորդի մասնակիցները պարտադիր ժամկետային զինծառայողներն են: Այս մասին հայտնել է Գլխավոր ռազմական քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սորոչկինը:

2011 թվականի սեպտեմբերի 11-ից առ այսօր Իրաքում ու Աֆղանստանում ռազմական գործողությունների և Պակիստանում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 225 հազար մարդ, վիրավորվել 365 հազարը: Քաղաքացիական բնակչությունից զոհվել է 172 հազար մարդ, որոնցից 125 հազարն Իրաքում, 56 հազարը Պակիստանում և 12 հազարը` Աֆղանստանում:

Ընթացիկ տարվանից այս զորատեսակ ընդունվող պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների և ուսումնական կենտրոնների ունկնդիրները, կստուգվեն ստի դետեկտորով, ինչպես նաև կենթարկվեն ալկոհոլից ու թմրանյութերից կախվածության, քրեական անցյալի, ինքնասպանության հակվածության և այլ ստուգումների:

Առաջիկա 5 տարիներին բանակը կստանա ռազմավարական նշանակության 3 անգամ շատ «Տոպոլ-Մ», «Յարս» և «Ավանգարդ» հրթիռներ, ռազմավարական նշանակության սուզանավերի համար` 1.5 անգամ շատ «Բուլավա» և «Սինեվա» հրթիռներ, քառապատիկ շատ ինքնաթիռներ, 5 անգամ շատ ուղղաթիռներ, 2.5 անգամ շատ ՀՕՊ համակարգեր:

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունն այլևս մտադիր չէ գնել հայրենական արտադրության տանկեր, քանի դեռ դրանք չեն համապատասխանի ժամանակակից չափանիշներին:

«Le Figaro»-ն հաղորդում է, որ Ֆրանսիան գաղտնի, առանց տեղյակ պահելու դաշնակիցներին, զենք է մատակարարում Տրիպոլիից հարավ գտնվող լեռներում բնակվող բերբերյան ցեղերին, որոնք պայքարում են Քադաֆիի ռեժիմի դեմ: Ֆրանսիական ռազմաօդային ուժերը Նաֆուսի լեռներում հատուկ պատրաստված հրապարակներում անկարգելների (պարաշյուտների) միջոցով նետում են նռնականետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ, գնդացիրներ և ինքնաձիգներ, որոնց շնորհիվ ապստամբները հասել են նկատելի հաջողությունների: