Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ԻՐԱՆԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՓՎԱԾ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն և տիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքում խփված ամերիկյան անօդաչու ապարատները ցուցադրվել են ռուս մասնագետներին:
Վերջիններս ծանոթացել են նաև խփված ապարատների կրկնօրինակման միջոցով արտադրված իրանական անօդաչու սարքերին:

ՄԻԳ-29-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հունիսի 23-ին Ռուսաստանում ՄԻԳ-29 ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է դադարեցնել ՄԻԳ-29 կործանիչների նավային տարբերակի գնման գործընթացը: Գնումները կվերսկսվեն միայն քննության ավարտից հետո:
Հնդկաստանը ռուսական ինքնաթիռները գնում է` «Վիկրամադիտյա» (նախկին ծովակալ Գորշկով) ավիակրի վրա տեղակայելու համար: Կործանված ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում` նշված խմբաքանակի կազմում Հնդկաստան մատակարարվելու նպատակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՎԻԱԿԻՐ ԿԿԱՌՈՒՑԻ

Նավաշինական միացյալ կորպորացիան 2016թ. կսկսի Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար նոր ավիակիր նավի նախագծումն ու կառուցումը: Այդ մասին հայտարարել է կորպորացիայի նախագահ Ռոման Տրոցենկոն:
Այժմ Ռուսաստանն ունի մեկ ավիակիր` «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով»` կառուցված 1985թ.: Այն մտնում է Հյուսիսային նավատորմի կազմի մեջ, կրում է 12 ԿԱ-27 ուղղաթիռ և 33 ՍՈՒ-33 կործանիչ:

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՈՇՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՌԴ Արևմտյան զինվորական օկրուգի համազորային զորավարժարանի հիմքի վրա 2014 թվականին շահագործման կհանձնվի Ռուսաստանի ցամաքային զորքերի պատրաստման ժամանակակից կենտրոնը, որի կառուցման մասին պայմանագիրը ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարարն ու Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության խոշորագույն` գերմանական «Ռեյնսմետալ Դիֆենս» ընկերության տնօրեների խորհրդի նախագահը` Անատոլի Սերդյուկովի և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի` Գերմանիա աշխատանքային այցի ընթացքում:

Պաշտոնական Փարիզը նման որոշումը բացատրում է Աֆղանստանում ձեռք բերված հաջողություններով: Ֆրանսիական 4 հազարանոց զորախումբը թվաքանակով այսօր չորրորդն է այդ երկրում` ամերիկյան, բրիտանական ու գերմանական զորախմբերից հետո: Ենթադրվում է, որ Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերումը կավարտվի 2014 թվականին:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Տեղեկացված աղբյուրների պնդմամբ, մոտ ապագայում հնարավոր է ընդունվեն լուրջ որոշումներ Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի վերազինման և նավաշինության ասպարեզում ռուս-ուկրաինական համատեղ ծրագրի հաստատման մասին: Թեև անցած տարվա ապրիլին ստորագրված Խարկովյան համաձայնագրով Ղրիմում Սևծովյան նավատորմի ներկայության ժամկետը երկարաձգվեց մինչև 2042 թվականը, սակայն ի թիվս մի շարք պատճառների, նաև թերֆինանսավորման հետևանքով նավատորմի շուրջ ստեղծված վիճակը դրանից չփոխվեց:

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՐԱՆՑՆ Է, ՈՎՔԵՐ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԸ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ»

Այսօր ահաբեկչական կազմակերպությունները տարածվել են աշխարհով մեկ: Ահաբեկչություն կարող են կազմակերպել այնտեղ, որտեղ մտքովդ երբեք չի անցնի: Ուստի ահաբեկչության դեմ միայնակ պայքարել հնարավոր չէ, պետք է անմիջական կապ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետախուզական ծառայությունների հետ: Իսկ դիմակայելու համար պետք են պրոֆեսիոնալներ: Ահաբեկչությունը կանխելու բանաձեւը սա է` հետախուզություն, լավ պատրաստված անձնակազմ եւ հստակ քաղաքականություն: Առանց սխալվելու իրավունքի. չէ՞ որ ահաբեկչին պետք է հաջողության հասնել միայն մեկ անգամ: