Սոցիալ-իրավական
Հայրս լավ արհեստավոր էր, նրան ամբողջ շրջանն էր ճանաչում. «Ոսկի ձեռքեր ունի»,- ասում էին հորս մասին։ Հայրս ապակեգործ էր, ինձ հաճախ էր տանում արհեստանոց։ Հրաշք էր անում. հրաշեկ բոցի մեջ հալչող գնդերը դառնում էին լույսի պես թափանցիկ, մաքուր ու փայլուն իրեր՝ սափոր, ծաղկաման, բաժակ…
Գենետիկորեն ձևափոխված կամ տրանսգեն օրգանիզմների, ինչպես նաև դրանց վերամշակումից ստացվող մթերքի կիրառման հիմնախնդիրը շարունակում է մնալ հրատապ՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն հասարակության շրջանում:
2019թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ընդդեմ Թուրքիայի կառավարության Միացյալ Նահանգների դաշնային դատարան են ներկայացրել եզակի դատական հայց, որը հիմնված չէ Հայոց ցեղասպանության վրա:
Հոգեբանական պատրաստությունը կուրսանտների՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հուզական վերաբերմունքի, դժվարությունների հաղթահարման ներքին պատրաստակամության, հուզակամային կայունության ձևավորմանն ուղղված նպատակային, կազմակերպված գործընթաց է:
Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեցին Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Հասրաթյանի փողոցում գտնվող նորակառույց շենքի բնակարանները:
Սեպտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Այս խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից կատարված վիճակագրական վերլուծության արդյունքում պարզվեց, որ համաշխարհային մասշտաբով տարեցտարի ինքնասպանությունների թվի կայուն աճ է գրանցվում: