Սոցիալ-իրավական
Հարց – Սեփականաշնորհված բնակարանում բնակվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 4 համասեփականատերեր: Նրանցից մեկը ցանկանում է վաճառել իր բաժինը 3-րդ անձի: Նա ունի՞ այդ իրավունքը, եթե մնացած համասեփականատերերը համաձայն չեն:
Հարց – Քաղաքացի Ա. Մարգարյանը երկար տարիներ ապրել է իր տանը, վճարել հարկեր, կատարել մյուս վճարումները: Նրա մահվանից հետո 2010թ. Ժառանգությունը ձևակերպելիս պարզվել է, որ Ա.Մարգարյանը տունը ձեռք է բերել 1958թ.` առանց պատշաճ կարգով ձևակերպելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը` նոտարը հրաժարվել է ժառանգական իրավունքի վկայական տալուց: Ի՞նչ կարգով պետք է լուծվի հարցը:
Հարց – Մեր ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ, սակայն մինչև այժմ ամուսնալուծությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում, և մեզ տրված չէ ամուսնալուծության վկայական: Կարո՞ղ եմ մեր ամուսնալուծությունը դադարած համարել:
Ամուսինս երկու տարի է, ինչ բացակայում է հանրապետությունից: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ես ցանկանում եմ վաճառել մեր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը: Կարո՞ղ եմ արդյոք առանց նրա համաձայնության վաճառել բնակարանը:
Ամուսնության ընթացքում վաճառել ենք մինչև ամուսնությունը ինձ պատկանած բնակարանը և ստացած գումարով գնել ենք ավտոմեքենա: Համարվու՞մ է, արդյոք, այդ ավտոմեքենան մեր համատեղ սեփականությունը, և արդյո՞ք այդ ավտոմեքենայի սեփականատեր է նաև ամուսինս:
Շարքային Մ-ն արձակուրդից վերադառնալուն պես ստորաբաժանման հրամանատարին զեկուցում է, որ հիվանդացել է և գնալու է զինվորական մասի բուժկետ: Որոշ ժամանակ անց նա զորամաս է զանգահարում քաղաքից և զեկուցում հրամանատարին, որ իրեն հոսպիտալ են պառկեցրել հետագա բուժզննման համար: Իրականում նա գնացել է ընկերոջ մոտ, որտեղ անցկացրել է 33 օր: Ինչպե՞ս կարելի է որակել Մ-ի գործողությունները: