Հոգևոր-մշակութային
«Գյուղի անունը Ծիլքար էր: Գյուղը փոքրիկ էր, ու մարդիկ ապրում էին մի ընտանիքի պես` հոգս ու ցավ, հաց ու ուրախություն կիսելով: Ու երջանիկ էին: Գյուղը լեռ ու քարի մեջ էր, գյուղում 7 ամիս ձմեռ էր, ձմռան հետ ճանապարհները փակվում էին, շենը կտրվում էր աշխարհից ու դառնում մի փոքրիկ Սպիտակ թագավորություն:
Տղան այգու նստարանին նստած մտորում էր: Միշտ էլ սիրել էր զբոսնել բնության գրկում, նստել, պառկել խոտերի մեջ, զմայլվել արեւով, երգ լսել, գիրք կարդալ, ստեղծագործել: Սակայն վերջին շրջանում նա տխուր էր: Բանակից զորացրվել էր ամիսներ առաջ՝ ժամկետից կես տարի շուտ: Ծառայությունն անցկացրել էր վտանգավոր սահմանագոտում, եւ շուտ զորացրվելու պատճառը կանխված դիվերսիայի ժամանակ ստացած վիրավորումն էր:
Որո՞նք են հայոց ազգասիրական ոգու ակունքները: Այս հարցի յուրօրինակ պատասխանը կարելի է տալ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի եւ մեծ հայագետ Ղեւոնդ Ալիշանի հետ կապված մի գեղեցիկ պատմությամբ, որին հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի հուշերում:
Ուշադիր լսիր, մի Խաչ ես պատրաստելու ընկերոջս համար: Օտարերկրացի է: Ուրեմն՝ անգլերեն գրված է Jesus… Որ մեջտեղի S-ն բոյովացնես, բառը խաչի տեսք կստանա:
Աֆղանական պատերազմը մեր սերնդի համար ողբերգական էր ոչ միայն խորտակված կյանքերի ու ճակատագրերի, այլեւ բարոյական փլուզման առումով, քանի որ հօդս ցնդեցրեց խորհրդային բազմազգ պետության միասնականության սին գաղափարը՝ ի հայտ բերելով համակարգի նեխած լինելը, որի «անկորնչելի արժեքներին» հավատացել կամ գոնե կամեցել էինք հավատալ։